<21>
Առաջին անգամ տպագրվել է «Լույսում», 1881 թվականի փետրվարի 4-ին (№ 134):
1. Որփեոսը հին Հունաստանի դիցաբանական բանաստեղծը, երգիչն
էր, որի ձայնը կախարգում էր ո՛չ միայն մարդկանց և կենդանիներին, այլ նույնիսկ քարերին։
2. Այսինքն՝ ոտքով մինչև կամուրջ գալով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» «Արտաքին
Քում Քաբու» ծանոթ. № 1):
ՀՈՍՀՈՍԻ ՁԵՌԱՏԵՏՐԸ
<1>
Առաջին անգամ լույս է տեսել «Փորձում», 1880 թվականի հունիս և հուլիս ամիսներից «Հիշատակարան» վերնագրով: Հրատարակության առթիվ խմբագրությունը տվել է հետևյալ ծանոթությունը.
«Պատիվ ունինք հայտնել մեր հարգելի ընթերցողներին, որ պ. Հոսհոսը
այսուհետև ամեն ամիս ուղարկելու է մեզ յուր «Հիշատակարանը» «Փորձիս
մեջ հրատարակելու։ Նույնպես հարկ է դիտել, որ «Հիշատակարանի» սկիզբը դժբախտաբար չէ հասել խմբագրությանս»։
«Հոսհոսի ձեռատետրի» տպագրությունը «Փորձի» մեջ սկսվել է միայն
«15 հունիս» օրագրությունից և հրատարակությունը շարունակվել է նույն
տարվա օգոստոս, սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, «Իմ
ձեռատետրս» վերնագրով։ Ամբողջական տպագրությունը ավարտվել է 1881 թվականի հունվար ամսին։
Ինչպես տեսնում ենք, Պարոնյանի երկը նախապես չի կոչվել «Հոսհոսի ձեռատետրը»։ Նա միայն նյութերը Հոսհոս ստորագրությամբ ուղարկել
է «Փորձի» խմբագրությանը, որն իր տված ծանոթության մեջ հեղինակին անվանել է «պ. Հոսհոս»: Այսպիսով, Ա. Հովհաննիսյանը առիթ է տվել
հետագա հրատարակիչևերին երկը կոչել «Հոսհոսի ձեռատետրը»։
«Հոսհոսի ձեռատետրի» երկրորդ և երրորդ տպագրությունները (կորած մասի վերականգնմամբ) դարձյալ տեղի ունենան Թիֆլիսում. 1892 թվականին լույս տեսավ Թիֆլիսի Հայերեն գրքերի ընկերության հրատարակությամբ, իսկ 1900-ին՝ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության միջոցով։
Հետագայում «Հոսհոսի ձեռատետրը» ունեցել է զանազան հրատարակություններ. լույս է տեսել առանձին գրքերով Սփյուռքում, իսկ մեզ մոտ
հեղինակի Երկերի ժողովածուներում Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, IV հտ., Պետհրատ, Երևան, 1934։ Հ. Պարոնյսւն, Ընտիր երկեր, I հտ., Հայպետհրատ, Երևան, 1954)։
1. Ակնարկը վերաբերում է հին հունական փիլիսոփա Հերակլիդին,
որը դժգոհ էր ամեն ինչից և միշտ ողբում էր։