Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թվականի հունիսի 24-ից (№ 2644) և շարունակվել է տպագրությունը հերթական համարներում: Թարգմանիչն է Խոսրով Տեմիրճիպաշյան:


16. «Պսակ» — Գրական-պատմական և մանկավարժական շաբաթաթերթը լույս է տեսել Երևանում, 1880—1884 թվականներին, Վ. Պապաջանյանցի խմբագրությամբ:


17. 61-րդ հոդվածը Արևմտյան Հայաստանի քաղաքական որոշ ինքնատնօրինություն ստանալու հարցին նվիրված այն կետն էր, որը քննարկվեց 1378 թվականին Բեռլինի վեհաժողովում, առանց որևէ արդյունքի։


18. Պարտուց բարձման հանձնաժողովի ատենապետն էր Հովհաննես Կյումյուշյանը։


19. Կամ Հիսուսյաններ. Իգնատիոս Լոյոլայի 1534 թվականի հիմնադրած հոգևոր կարգը, որի գլխավոր նպատակն էր հաստատել կաթոլիկ եկեղեցու և պապի բացարձակ գերիշխանությունը։


20. Այս ամբողջ պարբերությունը այլաբանություն է։ Հավանաբար, հանձինս Մեքկեի կախարդների, այսինքն՝ մոլլաների, ծաղրված է թուրք կառավարության կրոնական մոլեռանդությունը և խեղճությունը, որի քաղաքական ուժը մոլլաներն էին։ «Մարախները» ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բանակի առաջխաղացումից ահաբեկված, պատեհին աղոթքներից մեկը։


21. «Ի մեջ տաճարիս և առաջի Աստուածընկալ» - Պատարագի առաջին աղոթքներից մեկը:


22. «Լա տոննա է մոբիլե կոմե լա բիումե ալ վենթո» — «Լա դոննա է մոբիլե կոմե լա պիումե ալ վենտո». Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից. հերցոգի հայտնի մեներգի տողերը (կինը երերուն է ինչպես փետուրը քամու առաջ)։


23. Նախորդ քրոնիկներից մեկում Լոսընի անվան սկզբնատառը Վ. է։ Հնարավորություն չունենալով ճշտել, թողնում ենք նույնությամբ։


24. «Եվ եղիցին երկոքեան ի մարմին մի» — Մատթ. ԺԹ. 5։


25. Ըստ կրոնական ավանդության Թովմաս առաքյալը Քրիստոսի աշակերտներից էր. նա չհավատաց Քրիստոսի հայտնությանը և երբ մատով ծոծափեց նրա մարմնի նիզակով ծակված մասը, այն ժամանակ միայն համոզվեց, որ նա Քրիստոսն է։


26. Անուղղակի երգիծանք՝ հասցեագրված թուրք կառավարության վարություն տվեց Քրիստոսը։


28. «Մետեորա» — Գիտական, ազգային և գրական տարեգիր, լույս է տեսել Զմյուռնիայում 1880—1882 թվականներին՝ Գ. Մսերյանի խմբագրությամբ:


29. «Ոչ միայն հացիո կեցցէ մարդ, այլ բանիւ տեառն» — «Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ...» Բ. օրենք Ը. 3։