Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30. «Ազգանվեր հայունյաց» — 1879 թվականին, բանաստեղծուհի Սիպիլի նախաձեռնությամբ հիմնադրվում է «Ազգանվեր հայուհյաց» ընկերությունը, որն զբաղվելու էր գավառաբնակ հայուհիների կրթության հարցերով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մր Պոլսո թաղերու մեջ», «Միջագյուղ», ծանոթ. № 4)։


31. «Դպրոցասեր հայունյաց» — 1878 թվականին Պոլսում հիմնադրվեց «Դպրոցասեր հայուհյաց» ընկերությունը գավառներում կրթություն ծավալելու և մայրենի լեզուն պահպանելու նպատակով։


32. 1828 թվականին Վենետիկի Մխիթարյան միաբանության մի մասը բաժանվեց և փոխադրվեց նախ Տրիեստե, ապա Վիեննա, ուր և հիմնադրվեց Վիեննայի Մխիթարյան միաբանությունը:


33. Ակնարկում է Խորեն Աշըգյանին։


34. «Վայելք» — Կանանց նորաձևությունների ամսագիր. լույս է տեսել Պոլսում, 1880—1881 թվականներին Մ. Գալենտերի խմբագրությամբ:


35. Պարոնյանը Ստ. Ասլանյանին նման բովանդակությամբ ծաղրել է. և «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» (տե՛ս Հ. Պսւրոնյան, Երկերի ժողովածու, III հտ. «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք»)։


36. 1441 թվականին Կիլիկիայի Սիս քաղաքում հաստատվեց կաթողիկոսություն, որը առաջին համաշխարհային պատերազմից հետո փոխադրվեց՝ Անթիլիաս (Լիբանան)։


Հիշատակված կաթողիկոսը Մկրտիչ Մարաշցին է։


37. «Նեյլի աշտարակ»— Ալեքսանդր Դյումայի դրամաներից։


38. Արևմտահայ թատրոնի վետերաններ՝ Վերգինե և Երանուհի Գարագաշյաններ։


39. Ակնարկում է ազգային վարչությունը:


40. Ըստ կրոնական ավանդության այն ավազանը, ուր մտնող անդամալույծները բուժվում էին։


41. Հեգնում է «Մշակի» օտարամուտ բառերով հայերենը։ Պարոնյանը ուրիշ առիթներով ես անդրադարձել է «Մշակի» լեզվին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Քարակեոմրյուք և Սալմաթոմրուք», ծանոթ. № 4 և «Քաղաքավարության վնասները», ծանոթ. № 4)։


42. «Ավերակք Հայաստանի»— Հայաստանի ավերակներին նվիրված ալբոմ։


<ԼՈՒՍԱՐԱՐԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ Ի Կ. ՊՈԼՍՈ>

<1>

Սույն վերնագրով Պարոնյանի երեք նամակներն առաջին անգամ լույս են տեսել Մոսկվայում տպագրվող «Փարոս հայաստանի» հանդեսի, 1381 թվականի Ա. Բ. Գ տետրերում, «Լուսարարի նամակներն ի Կ. Պոլսո» ընդհանուր խորագրով և «Լուսարար Փարոսի» ստորագրությամբ։