Ըստ ավանդության հին հունական փիլիսոփա Դեմոկրիդը ծիծաղում էր ամեն ինչի վրա ի հակադրություն Հերակլիդի, որը իրողությունների ողբերգական կողմն էր լոկ տեսնում, մինչդեռ Դեմոկրիդը տրամաբանված լավատեսությամբ աշխատում էր ձեռք բերել ինչ որ լավ է աշխարհում, առանց գանգատվելու դրանը անկատարությունից։
2. «Հերակդիտ չորս տարի կուլա...» — Տե՛ս «Հոսհոսի ձեռատետրը»,
ծանոթ. № 1։
<2>
1. Պարոնյանը ակնարկում է «Միացյալ ընկերության» ձեռք բերած հասարակական հեղինակությունը, իսկ Հակոբ էֆենդիի խանը այն շենքն էր, ուր գտնվում էր ընկերության գրասենյակը։
2. «Ազգանվեր հայուհյաց» ընկերության ատենապետուհին բանաստեղծուհի
Սիպիլն էր, որը գրապայքարի ժամանակ հանդես է եկել հոդվածներով
ի պաշտպանություն գրաբարի։
3. Անահիտ — Սիպիլի ծածկանունը։
4. Արամազդ — Հրապարակախոս լրագրող Բյուզանդ Բեչյանի ծածկանունը.
այս ստորագրությամբ է նա հանդես եկել ի պաշտպանություն աշխարհաբարի։
5. Դիմետրե — Գրականագիտուհի Անայիսի ծածկանունը: Հանդես է
եկել մամուլում ի պաշտպանություն գրաբարի։
6. Հերմես — Գրականագետ Աբրահամ Այվազյանի ծածկանունը։ Հերմեսը
աշխարհաբարի պաշտպաններից էր։
7. Այլաբանական պատկեր, նկատի ունի ժամանակի մտավորականությունը:
8. Աշխարհաբարի վրա հարձակվող «աստվածուհիները» Սիպիլը և
Անայիսն էին։
9. Գրաբարի վրա հարձակվող «աստվածները» Բյուզանդ Բեշյանը և
Աբրահամ Այվազյանն էին։
10. Շահնուրը ծածկանունն է «Արևելյան մամուլի» խմբագիր Մ. Մամուրյանի.
«յար գլորած խնձորեն» արտահայտությամբ Պարոնյանը նկատի
ունի հունական դիցաբանության հերոս Պարիսին։
<3>
1. Ծաղրված է թուրք հիվանդանոցների ողբալի վիճակը, որի համար զբաղված էր Գաբրիել հրեշտակապետը։ Պարոնյանը հոգևառ հրեշտակապետի այցելությունը ցանկալի է համարում և հարստահարիչ քուրդ պեյերին։
2. «Փարոս» — «Փարոս Հայաստանի» հանդես պատկերազարդ պատմական
բանասիրական և ազգային գիտելյաց. լույս է տեսել Մոսկվայում
1879—1881 թվականներին, Զ. Մսերյանցի խմբագրությամբ։