<ԼՈՒՍԱՐԱՐԻ ՆԱՄԱԿԸ Կ. ՊՈԼՍԻՑ>
<4>
Առաջին անգամ լույս է տեսել Մոսկվայում տպագրվող «Հանդես գրականական և պատմականի» մեջ, 1894 թվականի հինգերորդ գրքում՝ հեղինակի ստորագրությամ:
Հրատարակության առթիվ խմբագրության տված ծանոթությունը հարկ
ենք համարում ստորև մեջ բերել նախ, իբրև փաստ երկի տպագրության
պատմությանն առնչվող և երկրորդ՝ շահեկան ճշտում հեղինակի ծածկանուններից մեկի՝ Լուսարարի համար։
«Հանգուցյալ Հակոբ Պարոնյանը աշխատակցում էր յուր ժամանակին
«Փարոս Հայաստանի» պատկերազարդ հրատարակության՝ Լուսարար ստորագրությամբ:
Այս անտիպ նամակը մենք ստացանք մեծապատիվ պարոն Լևոն Մսերյանից, որին և հայտնում ենք մեր շնորհակալությունը»։
1. Նկատի ունի Արիստոֆանի «Ամպեր» կատակերգությունը։
2. Սոսյուն — «Մեղու Հայաստանի» թերթի Պոլսո թղթակիցը։
3. Սամոս — Կղզի էգեյան ծովում։ Պատմական անցյալում ուներ յութ
մատենադարանը։
<ԾԻԾԱՂՆԵՐ>
<5>
Սույն վերնագրով Պարոնյանի երկու նամակները առաջին անգամ լույս՛ են տեսել Թիֆլիսում տպագրվող «Արձագանքի» մեջ «Պարոնյանի մի անտիպ ձեռագիր» ենթավերնագրով։
«Արձագանքում» խախտված է նյութերի տպագրության ժամանակագրական կարգը, որը մենք ճշտել ենք։
1. «Հրձագարան» — «Բառագիրք հանգաց կամ հանգարան». Խ. Գալֆայանի աշխատությունը. լույս է տեսել Թեոդոսիայում, 1860 թվականին։
2. «Արձագանք» — Գրական և քաղաքական լրագիր, լույս է տեսել
Թիֆլիսում, 1882—1898 թվականներին Ա. Հովհաննիսյանի խմբագրությամբ:
3. Երեմիա Մարգարեի ողբերը, նվիրված Երուսաղեմի կործանմանը։
4. Սոփիա Մսերյանը Մսեր Մսերյանի այրին էր, որը իր որդու՝ Զայրմայր Մսերյանի հետ հրատարակում էր «Փարոս Հայաստանին»։
<6>
1. Ազգային վարչության նախագահը ինքը պատրիարքն էր՝ Ն. Վարժապետյանը, որի ներկայացրած հաճախակի հրաժարականները առիթ են տվել Պարոնյանին ազգային վարչությունը համարել առանց ղեկավարի։