ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
Ազատախոհյան Ա., տե՛ս Տեմիրճիպաշյան Եղիա։
Ազարյան Ստեփանոս (1826—1899), Վիեննայի Մխիթարյանների մոտ ուսած կաթոլիկ հոգևորական, հետագայում՝ Պոլսի կաթոլիկների պատրիարք։
Ալաճաճյան Համբարձում (1840—1907), Խմբագիր «Փունջ» (1860—1907) և «Փնջիկ» (1864—1866) թերթերի:
Ալի էֆենտի, «թասիրեթ» թուրքական թերթի խմբագիր։
Ալֆիերի, Վիտտորիո (1749—1803), իտալական բանաստեղծ, կլասիցիստական ողրերգության ստեղծողը Իտալիայում։
Ալֆոնս, XII (1857—1885), Իսպանիայի թագավոր (1874—1885)։
Աղաբեկյան, Մարկոս (1831—1908), հրապարակախոս-լրագրող, խմբագրեր է «Կռունկ Հայոց աշխարհի» (1860—1863) և «Ծիլն Ավարայրի» (1866—1867) ամսագրերը, որոնցից առաջինը լույս է տեսել Թիֆլիսում, իսկ երկրորդը՝ Պոլսում։
Այվազյան Աբրահամ (1846—1909), բանասեր, գրականագետ, թատերական գործիչ, առաջին թարգմանիչը «Մարսելյոզի», և հեղինակ մի շարք աշխատությունների, որոնցից հայտնի է 1893 թվականին Պոլսում լույս տեսած «Շար հայ կենսագրությանց» երեք մասից բաղկացած գիրքը։
Այվատյան, Մատթեոս (1830—1876), ժամանակի առաջավոր մտավորականության ներկայացուցիչներից, հարել է Հ. Սվաճյանի «Մեղուին», եղել է Մ. Նալբանգյանի ազատագրական պայքարի հետևորդներից, հրատարակել է «Արարատ» (1869—1872) շաբաթաթերթը, որի շարունակությունը նույն անվամբ լույս է տեսել 1876 թվականին հայատառ թուրքերեն լեզվով։
Անաքսաքորաս, Անաքսագորաս (500— 428 թ. մ. թ. ա.), հին հունական փիլիսոփա:
Անթոնելլի, Անտոնելլի Հակոմո (1806—187.6), կարդինալ, Պիոս IX պապի քարտուղարը։
Անտիսֆենես, Անգիսթենես (մոտ. 435—370 թ. մ. թ. ա։), հին հունական փիլիսոփա, աշակերտը Սոկրատի։