Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անտրասի, Անդրասի Դյուլա ավագ (1823—1890), գրաֆ, հանգարւսկան քաղաքական 1871—1879 թվականներին Ավստրո-հունգարիայի արտաքին գործերի մինիստր, վարում էր Գերմանիայի հետ սերտ համագործակցության քաղաքականություն։

Ապետին, Աբեդդին փաշա (ծնվ. 1838), թուրքական պետական գործիչ, 1880, թվականին կարճ ժամանակով նչանակվեց արտաքին գործերի մինիստր։

Ապտուլլան Գևորգ, կամ Ապտուլլահյան (1839—1916), հասարակական և մշակութային գործիչ, աշակերտը Ղ. Ալիշանի, Պոլսում հռչակված լուսանկարիչ, որն իր երկու եղբայրների հետ (Վիչեն և Հովսեփ) լուսանկարչական արվեստը հասցրեց մեծ կատարելության։ Գերմաներեն բնագրից թարգմանել է Մորթմանի «Խայտային բևեռագիր արձանագրությունների ուսումնասիրությունները», որը լույս է տեսել Պոլսում, 1874 թվականին։

Ասլանյան Ստեփան (1822—1901), մասնագիտությամբ բժիշկ, հասարակական գործիչ, ազգային երեսփոխանական ժողովի ատենապետ, գործոն մասնակցություն է ցուցաբերել արևմտահայ մշակութային կյանքում։

Ասկղեպիկոս, Ասկլեպիոս (124—96 թ, մ. թ. ա.), հին հունական հայտնի բժիշկ, հիմնեց Հռոմում մի դպրոց, որը պայքարում էր Հիպոկրատի սիստեմի հաղթանակի համար։

Արիստոֆան (մոտ. 446—385 թ. մ, թ. ա,), հին հունական քաղաքական կատակերգության հայտնի ներկայացուցիչը։

Տ’Արնիմ, Հենրիխ (1824—1881), գերմանական դիվանագետ։

Բագրատունի Արսեն (1790—1868), Վենետիկի Մխիթարյան միաբանության հայտնի դեմքերից, բանաստեղծ, դրամատուրգ, հեղինակը «Հայկ դյուցազնագրաբար պոեմի (1858 թ., Վենետիկ)։ Թարգմանել է բնագրից Հոմերոսի «Իլիականը», ինչպես և բազմաթիվ երկեր անտիկ գրականությունից։

Բրիմ, Պրիմ Խուան (1814—1870), իսպանական գեներալ և առաջավոր քաղաքական գործիչ։ Մի քանի անգամ փորձել է ապստամբություն բարձրացնել Իզաբելլա II-ի դեմ։ 1868 թվականի հեղափոխությունից հետո դարձել է պրեմիեր մինիստր։

Գարագաշյան, Անտոն Մատաթիա (1818—1903), հայտնի պատմաբան, հայագետ, դասավանդել է Պոլսի մի շարք վարժարաններում։ Գարադաշյանը հեղինակն է պատմա-բանասիրական բազմաթիվ երկերի, որոնցից հիշատակության արժանի են հատկապես «Բննական պատմություն հայոց» քառահատոր ուսումնասիրությունը (1895 թ., Թիֆլիս) և «Սկզբունք տրամաբանության» (1864 թ., Պոլիս) աշխատությունը։

Գարագաշյան, Երանուհի (1848—1924), հայ թատրոնի առաջին դերասանուհիներից և միակ կինը Հ. Պարոնյանի «Ջոջերի» մեջ։ Բեմ է բարձրացել 60-ական թվականներին, եղել է Վարդովյան թատերախմբի պրիմադոննան, հետագայում խաղացել է և Թիֆլիսի հայկական բեմում։