Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Ատենոք սուտ խոսողներուն լեզուն կը կտրեին, եթե այս սովորությունր նորեն մտնե՝ քիչ մարդ պիտի տեսնենք, որ բերնին մեջ լեզու ունենա)։


Սլավ աղբյուրե եկած վերջին լուրերը դարձյալ հաղթությունը սերվիացոց կուտան, սակայն մենք հոգ չենք ըներ, որովհետև աղեկ գիտենք, որ քանի մը օրեն մեր աղբյուրներե գալիք լուրերն այդ հաղթությունները սերվիացոց ձեռքեն պիտի հափշտակեն և մեզի պիտի տան, ինչպես որ օրեն է։ Թող այսօր անոնք ուրախանան, վաղը մենք պիտի հրճվինք։


ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ ԵՎ ՕՂԻ

<18>

— Բրենս Խիկար։


— Ի՞նչ կա։


— Քաղաքականության վրա ի՞նչ կարծիք ունիս. զինադադարը ընդունեցի՞ր:


— Քաղաքականության վրա սա կարծիքը ունիմ որ իրիկուն ըլլալուն պես տուն կերթաս, օղիի շիշը առջևդ կառնես, կը խմես, կը խմես, կը պառկիս, կը քնանաս։


— Ինչո՞ւ։


— Որովհետև ուրիշ կերպ չես կրնար լուծել այս խնդիրները. Վաքըթ լրագիրը շատ իրավունք ունի եվրոպացիները անխիղճ են ըսելու։


— Ինչ մարդիկ։


— Ի՞նչ պիտի ընեն, քրիստոնեից վիճակը կը բարվոքենք կըսեն, գավառացի հայերը բերաննին չեն առներ, միթե սլավաց քրիստոսը ուրիշ մերը ուրիշ է։ Լոկ քրիստոնյա ըլլալը օգուտ չունի եղեր, թե քրիստոնյա ըլլալու է, թե սլավ և թե եվրոպական Տաճկաստանի մեջ ըլլալու է եղեր, աս ի՞նչ անիրավություն է։


— Մեկը անիրավություն ընե նե՝ այդ անիրավության դեմ նստելու օղի խմելու է։


— Գինի ալ կրնաս խմել, թայց անոթի փորանց գինի չխմվելուն համար ընդհանրապես օղի կը գործածեն։