Գարագաշյան, Վերգինե (1856—1933), դերասանուհի, քույրը Երանուհի Գարագաշյանի Խաղացել է Պոլսահայ թատերախմբերում, հետագայում նաև Թիֆլիսում:
Գարակյոզյան Գրիգոր, պոլսեցի մեծահարուստ, Կալվածոց հոգաբարձության ներկայացուցիչը:
Գեորգ, I (1845—1913), Հունաստանի թագավոր։
Գոգրոֆ, Կոզրոֆ, ռուս հյուպատոս Բելգրադում։
Գոնչա, Կոնչա Խոզե (1810—1895), մարկիզ, իսպանական գեներալ և պետական գործիչ, 1872—1875 թվականներին եղել է Կուբայի գեներալ- կապիտան, հետագայում սենատի պրեզիդենտ և հրամանատար Իսպանիայի հյուսիսային բանակի։
Գրասեր Ատոմ, տե՛ս Տեմիրճիպաշյան Եղիա։
Դեմոկրիտ, Դեմոկրիդ (460—370 թ. մ. թ. ա), հին հունական փիլիսոփա:
Դիոգինես (404—323 թ. մ. թ. ա), հին հունական փիլիսոփա:
Դուրյան Եղիշե (1860—1930), կրտսեր եղբայրը Պետրոս Դուրյանի, հոգևոր գործիչ, բանաստեղծ, բանասեր, պատրիարք՝ նախ Պոլսի, ապա Երուսաղեմի։
Եզոբոս, Եզոպոս (VI դ. մ. թ. ա), կիսալեգենդար հույն առակագիր, նախկին ստրուկ, ապրել է Լիդիական թագավոր Կրեսոսի պալատում:
Երամյան Կարապետ, ամիրա, որին Պարոնյանը ոչնչացնող ծաղրի է ենթարկել «Ազգային ջոջերում»։
Երամյան Աբրահամ, թուրքական պետական պաշտոնյա, ծերակուտական։
էլիոթ, էլիոտ Հենրի, անգլիական դիվանագիտական գործիչ։
էնֆիեճյան, Գրիգորիս (1836}40—1886), կաթոլիկ վարդապետ, հակահասունյան շարժման ղեկավարներից։
Թաններ, Տաններ, ամերիկացի բժիշկ, փորձեր ծոմապահությամբ ապրել և նրան հաջողվեց միայն 40 օր բան չուտել, որից հետո երբ անցավ բնական կյանքի՝ վախճանվեց։
Թարգմանյան, Անտոն, դավանափոխ կաթոլիկ վարդապետ, որը մի քանի անգամ հարել է լուսավորչական եկեղեցուն։
Թերզյան, Թովմաս (1842—1909), բանաստեղծ-դրամատուրգ, հեղինակը «Արշակ Բ», «Սանդուխտ կույս», «Հովսեփ գեղեցիկ», «Մահն Աբելի», «Խոսրով Բ» և «Մովսես» պատմական ողբերգությունների, որոնք ժամանակին ներկայացվել են Պոլսահայ բեմերում։ Հայերենի է փոխադրել Օլենտորֆի դասագիրքը, իսկ հունարեն բնագրից թարգմանել է Անակրեոնի տաղերը։
Թիեր, Տիեր Աղոլֆ (1797—1877), ֆրանսիական քաղաքական գործիչ և պատմաբան, Փարիզի կոմունայի դահիճը։
Թյուլպենտճյան, Նիկողայոս (1841—1886), հրապարակախոս, խմբագիր, ազգային ժողովի երեսփոխան. 1875—1880 թվականներին խմբագրել