Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է «Լրագիր» թերթը, որի դադարումից հետո հրավիրվել է էջմիածին և աշխատակցել «Արարատի» խմբագրությանը։

Թորոսյան, Հովհաննես, մասնագիտությամբ իրավաբան, օսմանյան կայսրության պաշտօնյա, խնամակալ Պոլսի Կեդրոնական վարժարանի։

Թրոթր, Տրոտր, անգլիական պետական գործիչ, զինվորական հյուպատոս Արևմտյան Հայաստանում։ Նրան էր հանձնարարված պատրաստել հայաբնակ նահանգների վիճակագրությունը, որր նա հրատարակել է «Ժողովուրդք Արմենո-Քուրտաստանի» և «Վիճակագրությունք Արմենո- Քուրտաստանի» զեկուցագրերում։

Թրոշյու, Տրոշյու Լուի (1815—1896), ֆրանսիական քաղաքական գործիչ, գեներալ, զինվորական նահանգապետ (1870—1871) Փարիզի, որին լքեց դավաճանությամբ, երբ այն պաշարված էր գերմանական զորքերի կողմից։

ժյուլ Սիժոն (1814—1896), ֆրանսիացի փիլիսոփա և բուրժուական քաղաքական գործիչ։

Իզմիրլյան, Մատթեոս (1845—1910), պատրիարք Պոլսի (1894—1896), 1909 թվականի կաթողիկոս ամենայն հայոց։

Իկնաթիեֆ, Իգնատիև Նիկոլայ Պավլովիչ (1832—1908), ցարական դիվանագետ և պետական գործիչ, դեսպան Պոլսում, 1881 թվականին ներքին գործերի մինիստր։

Լամարթին, Լամարտին Ալֆոնս (1790—1869), ֆրանսիացի բանաստեղծ, հրապարակախոս և պատմաբան։

Լեյբրտ Հենրի (1817—1894), անգլիացի փաստաբան և պետական գործիչ։

Լիթրե, Լիտրե էմիլ (1801—1881), ֆրանսիացի փիլիսոփա, բժիշկ և լեզվագետ։

Լոպանոֆ, Լոբանով Ռոստովսկի Ալեքսեյ (ծնվ, 1824), ցարական Ռուսաստանի պետական գործիչ, 1859—1863 թվականներին դեսպանորդ Պոլսում, 1878—1879 թվականներին դեսպան Պոլսում, 1879—1882 Լոնդոնում, 1882—1895՝ Վիեննայում. հետագայում արտաքին գործերի մինիստր։

Լոսըն, անգլիական պառլամենտի դեպուտատ։

Լուսինյան Լևոն, VI, Կիլիկյան Լուսիսյան թագավորական դինաստիայի վերջին ներկայացուցիչը (1373 —1375), գերի ընկավ եգիպտական մամլուկների ձեռքը, ազատվեց գերությունից և վախճանվեց Փարիզում, ուր թաղված է Սեն Ղնիի գերեզմանատանը։

Խոհասարյան Օգսեն (1838—1878), հասարակական գործիչ, խմբագիր «Օրագիր» (1869—1878), «Նոր դար» (1874 —1879), և «Նորագիր» (1876) թերթերի։

Խորեն եպիսկոպոս Գալֆայան (1831 — 1892), մշակութային գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ, հեղինակը «Արշակ Բ» պատմական ողբերգութեան և «Ալաֆրանկա» կատակերգության։ Գործոն մասնակցություն է ունեցել հայ հասարակական, քաղաքական կյանքում։

Ծերենց, տե՛ս Շիշմանյան Հովսեփ։