Կամպեթթա, Գամբետտա Լեոն (1838—1882), ֆրանսիական բուրժուական քաղաքական գործիչ:
Կիյյոմ. Վիլհելմ I (1797—1888), գերմանական կայսր։
Կլատսթըն, Գլադստոն Վիլյամ (1809—1898), անգլիական քաղաքական գործիչ, լիբերալ բուրժուազիայի առաջնորդ:
Կյուրնյան Մելքոն (1859—1915), գրող, Հրանդ ստորագրությամբ ուշագրավ ակնարկներ է հրատարակել Պոլսի պանդուխտների կյանքից:
Կոշեն, Դոշեն, Պոլսի անգլիական դեսպան։
Կորչաքով, Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798 —1883), հայտնի ռուս դիվանագետ, 1856—1882 թվականներին արտաքին գործերի մինիստր։
Կրանվիլ, Գրանվիլ Ջորջ (1815—1891), անգլիական պետական գործիչ և արտաքին գործերի մինիստր։
Համազասպ, Պալլարյան, ազգային երեսփոխան։
Հայմերլե, Հայնրիխ (1828—1881), ավստրիական պետական գործիչ, մասնակցել է Բեռլինի վեհաժողովին։
Հայրիկ, Մկրտիչ Խրիմյան (1820—1907), մեծ ժողովրդականություն ձեռք բերած հոգևոր, քաղաքական և գրական գործիչ. 1869—1874 թվականներին եղել է պատրիարք Պոլսո, իսկ 1893 թվականից կաթողիկոս ամենայն հայոց.
Հասուն. Հասունյան Անտոն (1809—1884), հայ կաթոլիկների պատրիարք Պոլսում, մոլի պապական, տարիներ շարունակ ամենանենգ ու համառ պայքարով աշխատել է հայ կաթոլիկ եկեղեցուն զրկել ազգային դեմքից, ինքնուրույնությունից և ամբողջությամբ ենթարկել Հռոմին: Նրա քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացավ հակահասունյան շարժումը, որի կողմնակիցները աշխատում էին պահպանել ազգային միասնությունը։
Հարթինկթըն, Հարտինգտոն Սպենսեր (ծնվ. 1833), մարկիզ, անգլիական պետական գործիչ:
Հարություն, Պեզճյան (1771—1834), ճանաչվել է բազազ Արթին անունով։ Օսմանյան կայսրութւան մեջ մեծ հեղինակություն ձեռք բերած ամիրա:
Հերակդիտ, Հերակլիդ (IV դ. մ. թ. ա.), հին հունական փիլիսոփա:
Հիպոկրատ (մոտ. 460—377 թ. մ. թ. ա.), անտիկ բժշկության հիմնադիրը:
Հոնենցոլերն, Շարլ, ռումինական իշխան, սերված գերմանական Հոհենցոլերն արքայական տոհմից:
Հոմերոս (IX գ. մ. թ. ա.), լեգենդար բանաստեղծ, որին ավանդությունը համարում է հունական էպոսի՝ «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակը:
Հովհաննիսյան Աբգար (1849—1904), հրապարակախոս, խմբագիր «Փորձ» (1876—1881), և «Արձագանք» (1882—1898) պարբերականների:
Հորպնի. Հոնբի սըր Ջոֆրի (1825—1895), անգլիական ծովակալ, 1878 թվականին անգլիական նավատորմը անցկացրեց Դարդանելից:
Հրաչյա. Ազնիվ (1853—1920), հայ թատրոնի խոշորագույն աստղերից, բացառիկ հմայքով օժտված դերասանուհի, որը մեծ համբավ և ժողովրդականություն ձեռք բերեց հատկապես Կովկասում: