Մագսուտյան, Սեպուհ, օսմանյան երեսփոխանական ժողովի անդամ:
Մատթեոս, տե՛ս Իզմիբլյան:
Մաքմահոն, Մակմահոն Մորիս (1808—1893), ֆրանսիական զինվորական և քաղաքական հետադիմական գործիչ. հանրապետության նախագահ (1873—1879):
Մեթերնիք, Մետերնիխ Ալիմենս (1773—1859), ավստրիական քաղաքական գործիչ, դիպլոմատ, հայտնի ռեակցիոներ:
Մեղավորյան, Հակոբ, քաղաքական, հասարակական գործիչ:
Միլան, Օրրմենովիչ (1854—1901), Սերբիայի թագավոր 1882 թվականից:
Միսաքյան Խաչատուր (1815—1891), հրապարակախոս, մանկավարժ, պաշտոնավարել է Սկյուտարի ճեմարանում, գրել է և գեղարվեստական երկեր։
Միտհաթ փաշա (1822—1883), թուրքական պետական գործիչ, մեծ եպարքոս, օսմանյան սահմանադրության հեղինակը, սպանվեց սուլթան Համիդի հրամանով աքսորավայրում:
Միքայել, Լորիս Մելիքով (1825—1888), իշխան, ցարական Ռուսաստանի պետական գործիչ, գեներալ։
Մյուլլեր Մաքս, Մակս (1823—1900), անգլիական ֆիզիոլոգ. ուսումնասիրել Է հնդկական գրականությունը, հեղինակն Է կրոնի պատմության մի շարք աշխատությունների և համեմատական դիցաբանության։
Մուճամմատ, Մահմեդ (569—632), իսլամական կրոնի հիմնադիրը։
Մսերյան, Գրիգոր, խմբագիր և հրատարակիչ Զմյուռնիայում լույս տեսնող «Մետեորա» (1880—1882) տարեգրի։
Յուսաֆյան Տիգրան, հասարակական, մշակութային գործիչ, ազգային ժողովի երեսփոխան:
Նաբոլեոն, Նապոլեոն I Բռնապարտ (1769—1812), ֆրանսիական կայսր։
Նաբոլեոն, Նապոլեոն III Լուի (1808—1873), ֆրանսիական կայսր, եղբորորդին Նապոլեոն առաջինի։
Նաթանյան Մարկոս, մշակութային գործիչ, պատմաբան և մանկավարժ:
Նալյան, Թագվոր (1843—1876), արևմտահայ դերասան, Տ. Չ ուխաճյանի «Լեպլեպիճի Հոռհոռ աղա» կոմիկական օպերայի լիբրետտոյի հեղինակը:
Նար Պեյ, տե՛ս Խորեն Գալֆայան:
Ներշապուհ, Գաբրիել, երկարամյա մանկավարժ, դասավանդել Է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում։ Զբաղվել է նաև գրականությամբ, կատարել Է թարգմանություններ ֆրանսերենից։
Նիկողոսյան, Գրիգոր, զինվորական, հասարակական գործիչ, հրապարակախոս, թղթակից, արևելահայ և ռուսական մի շարք թերթերի։ Վախճանվել Է 1918 թվականին։
Նիքոլա, Նիկոլայ Նեգոշ I (1841—1921), իշխան, 1910—1918 թվականներին թագավոր Մոնդենեգրոյի (Գարադաղ):
Նորայր, Բյուզանդացի (1845—1915), հայտնի բանասեր, հայկաբան, հեղինակ ֆրանս-հայերեն ստվարածավալ բառարանի (1884 թ., Պոլիս)