Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և պատմա — բանասիրական այլ աշխատությունների, որոնցից հիշատակության արժանի է մասնավորապես «Կորիւն վարդապետ և նորին թարգմանությունք» (1900 թ., Թիֆլիս) հետազոտությունը։

Նուրյան, Հովհաննես (1839—1900), ազգային գործիչ, քաղաքական ժողովի անդամ և ատենապետ, ժամանակի ազդեցիկ դեմքերից մեկը։

Շահնուր, հրապարակախոս, խմբագիր և թարգմանիչ Մատթեոս Մամուրյանի (1839—1901) ծածկանունը։ Մամուրյանր հեղինակն է «Սև լեռին մարդը» վեպի և գրական մի շարք ակնարկների, որոնք լույս են տեսել «Հայկական նամականի» վերնագրով։

Շանկարինե, Շանգարնիե Նիկոլա (1793—1877), ֆրանսիացի զորավար և քաղաքական գործիչ։

Շեքսբիր, Շեքսպիր Վիլյամ (1564—1616), անգլիացի հանճարեղ դրամատուրգ և բանաստեղծ։

Շիշմանյան, Հովսեփ (1822—1888), վիպասան. «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդոս Ռշտունի» պատմավեպերի հեղինակը, որը գրականության մեջ հանդես է եկել Ծերենց անունով: Ժամանակի հայ հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի գործոն ներկայացուցիչներից։

Ութունյան, Կարապետ (1823—19G4), հայտնի հրապարակախոս, հիմնադիր խմբագիրը «Մասիսի», հանդես է եկել գրական հասարակական լայն գործունեությամբ և կատարել է մի շարք թարգմանություններ ֆրանսերենից հայերեն։

Չամուրճյան, Կարապետ (1801—1888), կամ Հովհաննես Տերոյենց. աստվածաբան, արևմտահայ ռեակցիայի պարագլուխը, խմբագիր «Երևակ» (1875—1866/7) կղերա—պահպանողական հանդեսի, որը նախ (1855—1857) լույս է տեսել հայատառ թուրքերեն՝ «Զոհալ» վերնագրով։ Տերոյենցը ֆրանսերեն և իտալերեն բնագրերից թարգմանել է մի շարք աշխատություններ, որոնցից հիշատակության արժանի է ժ. Ժ. Ռուսոյի «Հասարակաց դաշինքը» (անտիպ)։

Չերնայեֆ, Չերնյաև Միխայիլ Գրիգորևիչ (1828—1898), ցարական բանակի գեներալ. մասնակցել է Միջին Ասիայի նվաճմանը, իսկ 1876 թվականին սերբիական կառավարության հրավերով նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար սերբ-թուրքական պատերազմի ժամանակ։

Չուխանյան, Տիգրան (1837—1892), կոմպոզիտոր, հեղինակ «Արշակ Բ» օպերայի, «Լեբլեբիջի Հոռհոռ աղա», «Արիֆ», «Քյոսե քյահյա» օպերետների և այլ ստեղծադործությունների:

Պազեն, Բազեն Աշիլ (1811-1888), Ֆրանսիական մարշալ, զինվորական հետադիմական գործիչ, 1873 թվականին հայրենիքի դավաճանության համար դատապարտվեց մահվան, վճիռը փոխվեց ցմահ բանտարկության, բայց մինչ այդ նա դիմել էր արդեն թախուստի:

Պաղտատլյան, Վերգինե, արևմտահայ դերասանուհի: