Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիմուր, Սեյմուր Միխայիլ (1802—1887), անգլիական ծովակալ:

Սոկրատ (մոտ. 469—399 թ. մ. թ. ա.), հին հունական իդեալիստ փիլիսոփա:

Սոփոկլես, Սոֆոկլես (497—406 թ. մ. թ. ա.), հին հունական խոշորագույն դրամատուրգ։

Սուլեյման, I Կանունի (1494—1566), թուրքական սուլթան, որի ժամանակ Թուրքիան ձեռք բերեց ռազմական մեծ հզորություն։

Սպանդարյան, մանկավարժ, ուսուցիչ Պոլսում, եղբայրը «Նոր դարի» խմբագիր Սպանդար Սպանդարյանի։

Սվանյան, Հարություն (1831 —1874), արեմտահայ դեմոկրատիայի կարկառուն դեմքերից, գաղափարական ուսուցիչը Հ. Պարոնյանի, խմբագիր «Մեղու» (1856—1872) դեմոկրատական պարբերականի։

Վարդան Մամիկոնյան, հայ նշանավոր զորավար և սպարապետ, ազգային հերոս, պաշտպանեց հայրենիքը Հազկերտ II-ի նվաճողական հարձակումներից, անհավասար ուժերով պատերազմեց նրա հսկայական բանակի դեմ և հերոսի մահով զոհվեց Ավարայրի ճակատամարտում 451 թվականի հունիսի 2-ին։

Վարդովյան, Հակոբ (1835 —1898), հայ թատրոնի խոշորագույն գործիչներից, հիմնադիրը թուրք թատրոնի, նախապես դերասան, հետագայում ռեժիսյոր:

Վարժապետյան Ներսես (1337—1884), պատրիարք Պոլսի (1874—1884), ժամանակի հոգևոր հայտնի դեմքերից, գործոն մասնակցություն Է ունեցել հայկական հարցի հրահրման խնդրում։

Վիլհելմ, տե՛ս Կիյյոմ:

Վիքթոր Հյուկո, Վիկտոր Հյուգո (1802—1885), ֆրանսիացի խոշորագույն վիպասան, դրամատուրգ և բանաստեղծ։

Վիքթոր էմմանուել, Վիկտոր II (1820—1878), իտալական թագավոր։

Վոլթեո, Վոլտեր Մարի (1694—1778), ֆրանսիացի հայտնի գրող, փիլիսոփա, հրապարակախոս, XVIII դարի ֆրանսիական լուսավորիչների կարկառուն ներկայացուցիչներից:

Վոլնե, Կոնստանդին (1757—1820), XVIII դարի ֆրանսիական լուսավորիչներից, արևելագետ, հեղինակ («Ավերակներ» աշխատության:

Տեմիրնիպաշյան, Եղիա (1851 —1908), բանաստեղծ, մանկավարժ, փիլիսոփա, խմբագիր՝ «Երկրագունդ» (1883 —1888), «Գրական և իմաստասիրական շարժում (1883—1885), «Տնտես» (1886—1887/8) Տանգեսների։

Տեմոսթենես, Դեմոստեն (384 — 322 թ. մ. թ. ա.), հին Հունաստանի քաղաքական նշանավոր դեմքերից, հայտնի ճարտասան։

Տերպի, Դերբի Էդուարդ (1826—1893), անգլիական պետական գործիչ:

Տրքազ, Դըգազ Լուի (1819—1886), ֆրանսիական պետական գործիչ։

Տիլք Չարլզ, Դիլք (1843—1911), անգլիացի հրապարակախոս և պետական գործիչ։