Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիտրրո, Դիդրո Դենի (1713—1784), ֆրանսիական XVIII դարի լուսավորիչների խոշորագույն ներկայացուցիչներից։

Տիրայր, տե՛ս Օրմանյան Մաղաքիա։

Տյուֆերի, Դյուֆերի, լորդ, անգլիացի դեսպան։

Րըսըլ, հոն (1792—1878), գրաֆ, անգլիական պետական գործիչ, XIX դարի անգլիական վիգերի (խոշոր հողատերեր) լիդեր։

Փանոսյան Կարապետ (1826—1905), հրապարակախոս, խմբագիր «Մյունատիի էրճիաս» (1859—1864) և «Մանզումեի էֆքյար» (1866—1896) հայատառ թուրքերեն թերթերի։ Կատարել է ֆրանսերենից հայերեն մի շարք թարգմանություններ։

Փափազյան Ստեփան (1839—1888), մշակութային գործիչ, ազգային ժողովի անդամ, հրատարակել է «ժամանակ» (1863—1868) հանդեսը և աշխատակցել Մելիքյանի «Հայրենիքին»։

Փափազյան Արուսյակ (1841 —1907), հայ անդրանիկ դերասանուհին, բեմ է բարձրացել 1858 թվականին։

Քար Ալֆոնս, Կարբ (1808—1890), ֆրանսիացի երգիծաբան։

Քարլոս, դոն Կարլոս կրտսեր (1848—1909), իսպանական գահի հավակնորդ, Կարլոս VII անվամբ։

Քոռնեյլ, Կորնեյլ Պիեռ (1608 —1684), ֆրանսիացի հայտնի դրամատուրգ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը։

Քումանտուրոս, Կումանդուրոս (1814—1883), հունական պետական գործիչ, արտաքին գործերի մինիստր։

Քսերքսես, պարսից թագավոր (485— 465 թ. մ. թ. ա.), 481 թվականին հարձակվեց Հունաստանի վրա, բայց պարտություն կրելով դիմեց փախուստի։

Քրիստոստուր, Ղազարոսյան (1811J6—1891), հասարակական գործիչ, ուսուցիչ, ազգային ժողովի անդամ։ Նրա ջանքերով Պոլսում հիմնվել է «Անձնվեր ընկերությունը», որի նպատակն էր կիրակնօրյա դասախոսություններ կազմակերպել պանդուխտ հայերի համար։

Օսման փաշա (1837—1900), հայտնի թուրք գեներալ, 1877 թվականին պաշտպանեց Պլևնան։

Օտյան Գրիգոր (1834—1886), հասարակական գործիչ, հրապարակախոս, հայոց և օսմանյան սահմանադրության ստեղծողներից մեկը։

Օրմանյան Մաղաքիա (1811 —1918), պատրիարք Պոլսի (1896—1908), հոգևորական գործիչ, պատմաբան, հեղինակ պատմա-բանասիրական մի շարք գրքերի, որոնցից հիշատակության արժանի է «Ազգապատում» եռհատոր ուսումնասիրությունը, որի Ա և Բ հատորները լույս են տեսել Պոլսում 1912 և 1914 թվականներին, իսկ Գ հատորը՝ հետ մահու՝ 1927 թվականին, Երուսաղեմում։ 1880-ական թվականներին Տիրայր ծածկանունով քննադատական հոդվածներ է տպագրել մամուլում։

Ֆասուլանյան Թովմաս (1843—1901), հայտնի դերասան, իր թատերախմբով շրջել է Թուրքիայի բազմաթիվ քաղաքները, եղել է Ռուսաստանի, Բալկանների ու Եգիպտոսի հայաշատ վայրերում։

Ֆրանսուա Ժոզեֆին, Ֆրանց Ժոզեֆ (1830—1916), ավստրիական կայսր: