Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ կարծիքդ աղեկ չէ։


— Աղեկ ըլլա չըլլա աս է կարծիքս։ Մարդիկ մարդկության համար աշխատելու տեղ մարդոց համար կաշխատին կոր ամեն մարդ իր հաշվույն համար կաշխատի կոր։ Մեկն ալ Հունաստանը չէ՞ մի. աս ալ ելեր Թեսաղիո, Եպիրոսի հունաց բարեկարգությունը կուզե կոր՛ մարդ Աստուծո, հայոց համար ալ բարեխոսություն ըրե. ի՞նչ կըլլա. բերանդ չհոգնիր ա՛։ Կարծես հրդեհ կա. ամեն մարդ իր տունը ազատելու կաշխատի կոր։ Ասոնք իմ աստուն մարդու մը համար կլլվելու բաներ չեն։


— Կուզեիր որ քեզի՞ համար աշխատեին։


— Ո՛չ. Տաճկաստանի ժողովրդյան բարեկարգությանը համար:


— Մեր կառավարությունը կաշխատի կոր ա՛։


— Թո՛ղ կուտ ա՝ն կոր, ոչ կը բարեկարգեն, ո՛չ ալ թող կուտան որ մենք բարեկարգենք, ուստի և ասոր համար ըսի թե՝ արդի վիճակին վրա օղիեն ուրիշ կարծիք մը չունիմ:


<19>

— Ուֆ... ուֆ... ուֆ... ալ գլուխ ցավցուցիր, գիտե՞ս, ինչ պետք երկար բարակ խոսքեր. սա ըսե մեզի, գործիդ կուգա, պիտի կրնաս տալ, թե չէ։


— Չեմ կրնար տալ։


— Ի՞նչ կրնաս տալ։


— Անանկ բան մը ուզեցիք, որ...


— Ապրանքդ ձեռքեդ չառինք ա՛, բան մալ դուն ըսէ. սակարկություն կըսեն ասոր, հինգ վար, հինգ վեր կը հարմարինք։


— է՚՚նչ կ՝ըսեք, այդ ապրանքները մեզի շատ սուղի նստեր են։


— Կարծեմ դուն ապրանքներդ ծախելու միտք չունիս։


— Չծախեմ ի՞նչ պիտի ընեմ, բայց վար գնով տալու ըլլամ նե՝ վարպետես ծեծ կուտեմ։ Քիչ մը ժամանակ տվեք ինձի մտմտամ: