Ա թու բրի — ամեն գնով
Անելե — շտապ
Անեմ չալը — պարսկական չալ
Ամերիքան— սպիտակ կտորի տեսակ (բյազ)
Այար — հավասարակշռություն, աստիճան
Այաք բաջասի — այաք նշանակում է ոտք, բաչա՝ ազդր. այստեղ գործածված է խաշի իմաստով
Այըխ — զգաստ
Այռլ — այօղուլ բառի կրճատ ձևը, նշանակում է այ տղա
Անթրե — մտեք
Անկարիա — պարտադիր, ձրի աշխատանք
Ապտալ — ապուշ, ցրված մարդ
Ատա — կղզի
Արապաճի — կառապան
Արբանըն — փոքրիկ գարիկ (աչքի կոպի վրայի բշտիկ)
Արզըհալ — դիմում, աղերսագիր
Արմիսթիս — զինադադար
Աքսիոն — բաժնեթուղթ
Բաթաթես — կարտոֆիլ
Բաթըռտը — աղմուկ
Բալամուտ — թոն (ձկան տեսակ)
Բախլա — կամ բակլա. լոբազգի ընդեղեն
Բանթալոն — տաբատ (շալվար)
Բաչա — սրունք, ազդր, տաբատի ներքևի մասը, խաշ
Բարտոն — ներողություն
Բեք — շատ
Բեք աղեկ — շատ լավ
Բիազ — սպիտակ լորով և ձիթայուղով պատրաստված սալաթ
Բիաղա — հրապարակ, փողի կուրս
Բրեֆա — թղթախաղի տեսակ
Բրի ֆիքս — վերջին գին, սակարկության չենթարկվող
Գալպ — կամ ղալպ. կեղծ
Գրեխ — կլիզմա
Գուզում — կամ խուզում. գառնուկս (փաղաքշական)
Դըմուազել — օրիորդ
Դրամանիշ — թղթադրամ
Զաթը — արդեն
Զապթիե — ոստիկան
Զավալլը — խեղճ
Զիրե — որովհետև
Զիֆթ — կուպր
Էյլենմիշ ըլլալ — զվարճանալ
Էնթերեսե — շահագրգոված
Էնտազե — չափ՝ արշինից քիչ պակաս, կանգուն
Էտեպսիզություն — անամոթություն
Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/571
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է
