Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կենճություն — երիտասարդություն
Կեոնյուլլյու — կամավոր
Կեչինմիշ ընել — ապրել
Կեչինտիրմիշ ընել — ապրեցնել
Կյավուր — անավատ
Կռոն — մետաքս կտորի տեսակ

Հալթ ընել — ղալաթ անել
Համ — պարոն
Հանըմ — կամ խանըմ, տիկին
Հապ — դեղահատ
Հավատիս — լուր
Հելե — տակավին, դեռ
Հեյալ — կամ խայալ. ժողովրդական թատերախաղ
Հոշապ — կամ խոշապ, չոր մրգից պատրաստված մրգանուշ (կոմպոտ)
Հոշը կերթա — դուրը կգա

Ղուրուշ — թրքական փողի միավոր

Ճերրահ — վիրաբույժ

Մարյամ — տիկին
Մահալե իմամի — թաղի թուրք կրոնավոր
Մահալլեպի — բրնձի ալյուրից և կաթից պատրաստված կրեմ
Մահալլեպիճի — մահալլեպի պատրաստող կամ վաճառող
Մանղըր — կամ մանգըր. դրամ (կոպեկի առումով)
Մաշլախ — տղամարդու թիկնոցաձև հագուստի տեսակ
Մասալ — հեքիաթ
Մասքարա լինել — դիմակավորվել, մասկա, դիմակ դնել (գործածվում Է և խայտառակ լինելու իմաստով)
Մարթ — պետք, կարիք
Մարուլ — հազար (սալաթ)
Մենիտ — կամ մեճիտիե, թուրքական դրամ
Մեճլիս — ժողով
Մեմուր — գործակալ պաշտոնյա
Մեյեր — արդյոք, չասե՞ս...
Մեյխանե — գինետուն
Մեպլաղ — գումար
Մերքեզ — ոստիկանատուն, կենտրոն, բանակատեղ
Միսաֆիր — հյուր
Միտյա — ոստրե
Մյուսյու — կամ մյուսու, մոսիո. պարոն
Մյուտիր — թուրքական պաշտոնյա, գյուղաքաղաքի կառավարիչ
Մուհահիր — գաղթական
Մուշամպա — մոմլաթ (պլաշչ)
Մուպաշիր — կարգադրիչ

Յալը — ծովափ
Յաղլը — յուղոտ
Յան գալ — հենվել, հանգստանալ
Յանքեսեհի — գրպանահատ
Յաշմախ — կամ յաշմաք. քող, լաչակ
Յավրուս — ձագս, զավակս
Յուլար — սանձ
Յումուրնախ — լոռ, գրող, դև

Նահիե — գավառակ
Նաքարաթ — հանկերգ
Նոհուտ — սիսեռ
Նոսթալժի — հայրենաբաղձություն

Շինիոն — կանանչ մազերի հավաքած խուրձ՝ գլխի վրա
Շըմենտըֆեր — երկաթուղի

Ուզուն — երկար

Չանթա — պայուսակ
Չավուշ — տասնապետից բարձր զինվ. աստիճան