Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չարչը — շուկա
Չեքի — փայտի կշռորդ
Չըլպըր — կամ չլպուր. կերակուրի տեսակ
Չըպլաք — կամ չըպլախ. մերկ
Չիլենկ — ելակ
Չյունքի — որովհետև
Չսնուխ — երեխա
Չորպանի — վարպետ, գործատեր, քրիստոնյաներին (հատկապես
հայերին) հատկացված մեծարանքի տիտղոս

Պալ — մեղր
Պալխապախը — դդմի տեսակ, մեղրադդում
Պալո — պարահանդես
Պախալ — նպարավաճառ
Պախշիշ — նվեր
Պայաղի — հասարակ, գռեհիկ
Պաշըպոզուխ — կամ պաշըպոզուք. անկանոն զորք
Պապամ — հայրս, ջանիկս
Պասմա — չիթ
Պասուր — թութք, թանջք
Պարագա — տաղավար
Պարի — կամ պարն, գոնե
Պեղիր յաղը — կտավատի յուղ
Պելա — փորձանք
Պեորեկ — խմորեղեն
Պեսլեմե — աղախին
Պերեքյաթ վերսին — բարեբախտաբար
Պեքճի — պահակ, պահապան
Պզըխություն — անհամաձայնություն, խառնակչություն
Պյություն — բոլոր
Պոթին — երկայնավիզ կոշիկ
Պոնո — մուրհակ
Պոշ — դատարկ
Պուլիցա — հույները պուլիցա են կոչում հրեա տիկիններին
Պրասա — բրաս (բանջարեղեն)

Սախա — ջրկիր
Սաման — հարդ
Սայլանկող — խխունջ
Սեյր ընել — դիտել
Սեպե քի — համարե թե
Սեպել — կարևորություն տալ, համարել
Սեպեպ — պատճառ
Սեպեպլենմիշ ըլլալ — պատճառ լինել
Սեպվիլ — համարվիլ
Սետեա — պատգարակ
Սրկե հունա — այստեղից այնտեղ
Սըրահա — հիվանդության տեսակ
Սիլքմե — բադրիջանով պատրաստած կերակուրի տեսակ
Սիկուրթա — ապահովագրություն
Սիմիթնի — բոկեղ (խմորեղենի տեսակ) վաճառող
Սյուզմե — քամած
Սյուս — զարդարանք
Սյուրյունի — ձիապան
Սոպա — վառարան
Սոֆթա — կամ սոխթա. ուսանող, աշակերտ
Սոֆրայի թախըմ — սեղանի սպասներ
Սուճի — ջրկիր կամ ջուր վաճառող
Ստրիտյա — ոստրե
Սրդողիլ — նեղանալ, վիրավորվիլ
Սքալա — աստիճան, չափ, երաժըշտ. նոտաների

Վալց — վալս
Վարտա — ճամբա տվեք
Վիզավի — դեմ դիմաց
Վիզիթա — այցեգին
Վիսթ — կամ ուիսթ. թղթախաղի տեսակ

Տաթսըղ — անհամ
Տավեթ — հրավեր