Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սպասելու ժամանակ չունինք, գործ ունինք։


Դուք գացեք, ձեր մարդը ղրկեցեք, մենք անոր հետ կը հարմարինք։


— Շատ աղեկ։


— Մնաք բարով։


— Բարի եկաք, մեզի մի մոռնաք։


— Աստված չընե։


Չորս կեսպաշտոնական թերթեր (մեր հաշվով երկու պաշտոնական թերթ) կը կարծեն եղեր հուսալ կամ կը հուսան եղեր կարծել, որ դիվանագիտական բանակցությունները խաղաղական լուծում մը հառաջ պիտի բերեն եղեր։


Տար Աստված, որ ատոնց կարծիքը սխալ, կամ հույսը պարապ չելներ ու դիվանագիտական գեղերը կարող ըլլային լուծում մը տալ, որպեսզի չստիպվեինք ահավոր գրեխներով հառաջ բերել այդ լուծումը։


Այս արևելյան խնդրույն փորը որչափ պինդ է եղեր, ինչ համառ փոր է եղեր, որ այսքան տարիներե հետե չկրցավ լուծվիլ։


Քաղաքականության Տյառն ընդ առաջն ալ անցավ։


Վարժապետնիս եկավ։


— Ինչ ծրագիր պատրաստեր արդյոք այս տարվան համար, վարժարանիս դասախոսությունները պիտի ավելցունե, թե պակսեցունե։


— Լսածնուս նայելով քաղաքական տարրալուծություն պիտի ավելցունե եղեր։


Համոզվեցա՞ք հիմա, որ սխալած ենք եղեր։


Ի սկզբանե անտի մենք գիտեինք, որ Մուսիան ազատասեր, խաղաղասեր ու բարեսիրտ կառավարություն մէ. բայց վերջերս լրագիրք այնպես հավտացուցին մեզի, թե բոլոր այս խնդրոց չլուծվելուն պատճառը Ռուսիան է։