Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսօր գոհ սրտիվ կը տեսնանք, որ արդարությունը ամեն բան հայտնեց, Ռուսիո անմեղությունը երևան հանեց և հանցավորը ցցուց։


Բոլոր այս բաներուն պատճառը Ռուսիո կառավարության՝ Պելկրատի մեջ գտնվող պարոն Գոզրոֆ անուն հյուպատոսն է եղեր. Աստուծմե գտնա։ Այս թշվառականն է եղեր Չերնայեֆին առաջարկողը, որ զինադուլ չընդունի՝ այս չարաճճին է եղեր ժողովուրդն ի զեն հրավիրողը։ Վերջապես այս մարդը յուր առած հրահանգաց դեմ կը վարվի եղեր, այսինքն խաղաղություն ըրե՝ ըսեր են նե՝ կռիվ է ըրեր, կռիվ ըրե ըսեր են նե՝ խաղաղություն է ըրեր։


Ուստի և այս հանցանացը համար այսօր ետ կանչված է. բայց միթե՞ այս պատիժը բավական է:


Ուրիշներու օրինակ ըլլալու համար ավելի խստությամբ երկրորդ անգամ մալ ետ կանչելու է այս պարոն Գոզրոֆը, որպեսզի սորվի պարոն Գոզրոֆը, թե ինչ ծանր հանցանք է հրամանաց դեմ վարվիլը։


Խոսքը պարոն Ռիերինն է։


«Տերությունք խաղաղության պահպանությանը մեջ շահ ունին, որովհետև անոնց մեջեն ոչ ոք կա, որ վստահ ըլլա, թե պատերազմեն օգուտ քաղե»։


Հետևցնելը բրենս Խիկարինն է։ Քանի որ տերությունք միշտ իրենց շահուն համար կաշխատին, ինչպես որ քանի մը անգամներ իրենց բերնովն հայտնած են. քանի որ տերությունք խաղաղության մեջ շահ ունին, ապա ուրեմն խաղաղությունը չպիտի վրդովի։


Խաղաղություն ամենեցուն։


<20>

Զինադադարի պայմանաժամը դեռ որոշված չէ։


Վեց շաբաթե ի վեր տերությունք իրարու հետ կը խորհրրդակցին, թե սա զինադադարի պայմանաժամը վե՞ց շա-