Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բաթ ըլլա, երեք, թե վեց ամիս, և տակավին այս կետին, վրա համաձայնած չեն։


Զինադադարի պայմանաժամ որոշելեն առաջ, զինադադարի որոշման պայմանաժամ մը որոշելու էին, որպեսզի գիտնայինք՝ թե քանի ամիս պետք է, պայմանաժամ մը որոշելու համար։


Երկար զինադադարի հակառակ կողմերը կարծենք այս անգամ ալ մինչև նոյեմբեր զինադադարի պայմանաժամ որոշելու խնդիրով պիտի զբաղեցունեն զմեզ և կամ այն ատեն զինադադար պիտի որոշեն, երբ երկու կողմը շատ մարդ կորսնցնելով ալ կռվելու կարողություն չունենա։ Քիչ մալ սպասենք, քանի որ ուրիշ բան չենք կրնար ընել։


Մենք գիտեինք, որ սուտ խոսող լրագիրը մինակ մեր Մեճմուան Է։ Ամերիկայի մեջ ալ կը գտնվին եղեր ատանկ լրագիրներ, որոնց քով Մենմուա քանի մը տարի աշակերտություն ընելու է, սուտ խոսիլ սորվելու համար։


Այս լրագիրներեն մին կըսե թե բարձրապատիվ Աբրահամ փաշա Երամյան Պեյքոզեն մինչև Րիվա ճանբա մը բանալ տվեր է եղեր, գետնին տակեն, ուսկից միտք ունի եղեր անցունել... Հիշյալ լրագրին թղթակիցը... չէ՛, չէ՛, սխալեցա, ուսկից շատ օտար զորքեր պիտի գան եղեր, մայրաքաղաքիս մեջ պիտի լեցվին եղեր և այլն և այլն:


Ըստ մեզ, ավելի աղեկ կըլլար եթե արգո թղթակիցը ասանկ սուտ մը Ամերիկայի լրագրին ղրկելու տեղ Ամերիկայի արվեստահանդեսին ղրկեր իբր հազվագյուտ սուտ մը...


Խազըխին ի՞նչ կըսեք Էֆենտիներ:


Տրապիզոնի մեջ հարյուրապետ մը տուրք հավաքելու նոր միջոց մը զտեր Է, պարտքերնին չվճարողը խազըխի մը...


— Վրա կը նստեցնե եղեր։