Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խոսքս մի՛ կտրեր ա՛, էֆենտիմ, խազըխի մը կը կապե եղեր։ Խեղճ գեղացիները տեսնելով, որ բարեխնամ կառավարությունը բոլոր ուժով և զորությամբ կը մերժե պարտք ունեցողները խազըխով պատմելու սկզբունքը, հազարապետին կը դիմեն և դթություն կը հայցեն։ Հազարապետը՝ հարյուրապետին այս տնօրինությունը թերի գտնելով՝ անմիջապես հրաման կընե, որ պարտք ունեցողները իրենց խազըխներեն քակեն և ամեն մեկը երկու խազըխի կապեն։ Մենք այս լուրը կարդալնես անմիջապես ետքը, փաստաբանի մը դիմեցինք, հասկնալու համար թե պարտք ունեցողներու համար խազբխի կապելու պատիժ կա՞, որպեսզի, եթե կա, խազըխ մը առնենք, գրասենյակնիս երթանք և ինքզինքնիս կապենք։ Խնդացիք կարծեմ. և սակայն ես խնդալու խոսք մը չըսի, եթե, Աստված չընե, այս սկզբունքը ընդունվի հիմաեվնե սկսելու է մայրաքաղաքիս չորս կողմը մեյ մեկ խազրխ տնկել և բոլոր անցորդները առանց հարցնելու մեկիկ մեկիկ կապել: Եթե պատժույն թեթևությանը ու ծանրությանը համեմատ պիտի որոշվին խազըխները. այն ատեն ահագին հաստությամբ խազըխներ պետք պիտի ըլլան սնանկացյալները կապելու համար, և ո՞ւր պիտի գտնանք ատանկ խազըխներ:


Կարծենք թե հարյուրապետն և տասն անգամ հարյուրապետը այս դժվարությունները նկատողության առնելով խազըխներեն կը լուծե մեր բարեխնամ ժողովուրդը։


Երբեմն տղայոց մեջ անանկ խելացիներ կը գտնվին, որ մեր երեսփոխան Էֆենտիներու մեջ չգտնվիր։


Առջի օրը Արարատի խմբագիր Այվատյան Էֆենտի Ղալաթիայեն կանցներ։ Քսան քայլ հեռավորությամբ, անոր ետևեն կուգար Մասիսի խմբագիր Ութուճյան Էֆենտի։


Տասներկու տարու տղա մը՝ Արարատը կանցնի կոր ըսավ ինքնիրմե ու Այվատյան Էֆենտիին Մասիսը ցցունելով սկսավ ըսել.


— Քըս, քըս, քըս... ձյու, ձյու...