Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք այնպիսի դիրք մը բռնեցինք որ, կըսեն հելլենք, ընդհանուր խռովության առաջքն առինք։


Ողջ ըլլաք, շնորհակալ ենք, մենք ալ ձեզի բան մը ըսած չունինք ա՛։


Ի՛նչ պիտի ըլլար աշխարհին վիճակը, կըսեն, եթե հելլենք չըլլային։


Ի՞նչ պիտի ըլլար... ի՛նչ պիտի ըլլար... գողությունները պակաս պիտի ըլլային Ղալաթիայեն։


Հերի՛ք, ա՛լ այս լրագրաց խոսքին ականջ կախելու չէ:


Երկու երեք ամիսե ի վեր անանկ լուրեր կուտան, զորս մարդ կարդալով՝ բարկություն կզգա։


Այն օրը, որ Մուսիո կայսրը խաղաղասեր կըլլա՝ կայսրուհին պատերազմ կուզե, կայսրուհին կը համոզվի, կայսրորդին ոտք կելլա, կայսրորդին խաղաղասեր կըլլա՝ Կորչաքոֆը չհավանիր, Կորչաքոֆը կը զիջանի, ժողովուրդը ոտք կելլա, ժողովուրդը կը նստի, Միլանը կը ցատկե, Միլանը կը համոզենք, անդիեն Չերնայեֆը կը փրփրի։


Եթե այս ամենը ճշմարիտ են, կառավարությունք Թուրքիան ապստամբաց հետ համաձայնեցնելե առաջ սա վերիններուն մեջ համաձայնություն մը գոյացնելու աշխատելու են, որ խաղաղությունը քիչ մը հավանական երևնա։


Ասի մեր խոնարհ կարծիքն է, կառավարությունք դարձյալ ազատ են ուզածնին ընելու, չենք ուզեր, որ վերջեն ելնեն ըսեն, թե Թատրոնը ճնշում բանեցուր կառավարությանց վրա...


Թուրքո-սերվիական պատերազմը Ռումանիո գործին շատ աղեկ եկավ։


Շոգեկառքերը անդադար կը բանին, ռուս զինվորները հակառակ իշխանին կամաց, կուգան, կերթան, իշխանը քսակը կը դիրցունե և երբեմն ոսկիները խառնելով կը պոռա.