Հոս եկող ռուս զինվորներուն թիվը աննշան բան մէ։
Թայմզ կըսե թե Անգղիա ստորագրություն տված է Թուրքիո ամբողջությունը պահելու։
Թայմզ կըսե թե Անգղիա բնավ պարտավորություն չունի Թուրքիան պաշապանելու։
Ռումանիա կատարյալ չեզոքություն պիտի պահե։
Երբ Ռումանիա պատերազմ հրատարակե յուր զորքերը ռուս սպայից հրամանատարության ներքև պիտի գտնվին։
Ավստրիա հայտներ է թե ինքը չեզոք պիտի մնա այն պարագային, հորում Ռոլսիա պիտի ուզե Պուլկարիան գրավեր
Ալեքսանդր կայսրը շատ խաղաղասիրական է։
ԱԼԵՔՍԻՆԱՅԸ. ՍՆՏՈՒԿՆ ՈՒ ԽԻԿԱՐԸ
<24>
Թող տուր Աստվածդ սիրես. մարդս բախտ չունենալեն ետքը ինչ որ ընե անօգուտ է։
— Ի՞նչ եղար, Խիկար։
— Ինչ պիտի ըլլա. ունեցածս չունեցածս տվի, ելա եկա.
— Որու տվիր։
— Մարդուս ունեցածը չունեցածը ով կառնե չիյտես
քոնսոլիտին տվի։
— Քուկին ինչո՞ւդ պետք քոնսոլիտ խաղալ։
— Բոլիթիքայի տաք օրերն է. երթանք քանի մը փարա
ալ մենք վաստկինք ըսինք։
— Կարծիքդ վեր էր թե վար։