Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առաջ վեր էր. վար գնաց նե՝ վեր ելավ, վեր եյավ նե՝ վար գնաց:


— Ատ ինչ ըսել է:


— Ինչ ըսել պիտի ըլլա՝ խանը գացինք բիացայի գինովը երկու հազար հատ առինք. ասոր վրա ձայն մէ ելավ «Վայ սնտուկները կը տանին կոր, ա’հ, սնտուկները կը տանին, սնտուկները բերին» այս սնտուկի բաթըրտըյին բիացան քառասուն փարա ինկավ։


— Աս ինչ սնտուկներ են։


— Ժեներալ Ինկնաթիեֆնիս իր տղայոցը զգեստները կը ղրկե կոր եղեր, ոմանք ալ կարծեր են եղեր որ, Ինկնաթիեֆ երթալու պատրաստություն կը տեսնե կոր. ինչ է նե՝ բիացան վար կերթա կոր տեյի. մենք ալ ծախեցինք որ քիչ մը բան վաստկինք ու վնասնիս գոցենք. մենք ծախեցինք չծախեցինք ձայն մը ելավ թե՝ Ալեքսինացը առնվեր է հիսուն հազար գերիով. աս լուրին վրա բիացան գլուխը կառնե վեր կերթա, ես ալ գլուխս կառնեմ վար կիջնամ։


— Չգիտցած գործիդ մեջ ինչու կը մտնաս։


— Աղեկ, սա Ինկնաթիեֆին ալ այն ժամանակ սնտուկ շինել տալը բռնեց, ժամ մալ սպասե ու վերջը շինել տուր, մարդ Աստուծո» ըսենք որ աս եղավ. Ալեքսինացին առնվելուն ինչ կըսես. այսչափ ատենե ի վեր կաշխատին չեն կրնար առնել ու երբ ես քոնսոլիտ կը ծախեմ, ան օրը կառնեն, թող քանի մը օր ալ չառնեին. ի՞նչ կըլլար։


— Հիմա քանի՞ ոսկի վնաս տվիր։


— Կարծեմ վաթսունը չորս ոսկիի չափ ըլլալու է. Ինկնաթիեֆին մեկ սնտուկ շինել տալը մեր տունը ավրեց. հապա ելներ աս մարդը տուն մը շինել տար նե...։


— Գնա իրմե ուզե կորսնցուցած ստակներդ։


— Կուտա՞ մի կըսես» անոր աչքը միշտ առնելու կը նայի։


— Ինչո՞ւ չպիտի տա, քանի որ իր սնտուկները պատճառ եղած են, չտա ալ նե՝ գալ շաբթու ալ քանի մը սնտուկ շինել կուտա. օր մը առաջ քեզի իմաց կուտա վնասներդ կը հանես։


— Չըլլա նե գիշերանց քանի մը սնտուկ ես կառնեմ դեսպանատան դռան առջև կը տանիմ կը դնեմ։