Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի որ այս այսպես է, աս տարիներու մեջ ուրիշներե օգուտ սպասելը պարապ բան է։ Հիմակվան շահերը չեն ներեր եղեր ուրիշներու շահերը պաշտպանել։ Եվ ասիկա շատ ճշմարիտ միթե Թատրոնը ուրիշներու շահերը պաշտպանելուն համար չէ, որ ասանկ անշահ մնացեր է։


ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԽԾԲԱԳՐԱՑ

Ինչպես հայտնի է, Մենմուայի Հավատիս ու Հայրենիք լրագրաց խմբագիրները չորեքշաբթի ավուր շոգենավով և Դռան հրամանով Տրապիզոն ուղևորեցան ստուգելու համար դեպքը, զոր իրենց լրագրաց մեջ հրատարակած էին։


Եեեեթե ասոնց տված լուրը սուտ էր էր... էր... էր... ա ա ա արգեն... իրենց... խա խա խա փանմամբը...


Ինչո՞ւս պետք իմին...։


<26>

Ո՜վ ո՜վ ո՜վ...


Քըք, թըք, թըք...


— Ո՞վ է ան։


Քըք, թըք, թըք...


— Ո՛վ ես դուն։


Թըք, թըք, թըք...


— Թըք, թըքը, հասկցանք, ո՞վ կըսեն քեզի։


— էղո իմե, օ քիրիոս Թումանտուրոս էլենոս, մինիսթրոս Ղեորղիոս Վասիլեոս...


— Թշվառական, ոս վերջավորությամբ բառ չէ թողացեր, առեր եկեր է։


Թըք, թըք, թըք...


— Ի՞նչ կուզես, է՛ քիրիոս Քումանտուրոս էլենոս մինիսթրոս Ղեորղիոս Վասիլեոս, ըսե՛, ի՞նչ կ՝ուզես։


— Տեն ղնորիղո Արմենիքա։


Թըք, թըք, թըք...