Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Երկար ըրիր, ո՜վ քիրիոս Քումանտուրոս և այլն։ Ի՞նչ կուզես, ըսե՛, որ բանամ։


— Բե՛ մի րոմեիքա։


— Ի՜նչ ըսիր։


— Թի՞ լես:


— Որին տունը կը հարցնես։


— Տեն քաթալամվանու էղո էհո էքաթո իքուսի հիլիատիս պահեստի զորքիոս, բենինտա հիլիատիս թրիանտայեն քառանտա տարեկանոս, թրիանտա հիլիատիս քառանտայեն բենինտա տարեկանոս գումարիոս 200000 հոգիոս։


— Կեցցե՛ս, о քիրիոս Քումանտուրոս էլենոս մինիսթրոս Ղեորղիոս Վասիլեոս։


Հասկցա՜ր ընթերցող, Հունաստանը 200 հազար զորք ունի եղեր... զորաց թիվը բնակչաց թիվեն ավելի է... իբր մեկ ու կես միլիոնե ալ պակաս բնակիչ է 2000 0 0՜ զորք։ Շատ աղեկ, բայց թե որ թշնամիդ ալ այս հաշվով զորք հանե՝ ի՜նչ կըլլա վիճակդ, ո՜վ о քիրիոս Քումանտուրոս, չըլլա որ խաբվիք, չըլլա՛, որ Միլան իշխանին թվաբանությամբ համրած ըլլաս զորքերդ։


Փոխե՛, ո՛հ փոխե՛, կամ թվաբանությունդ, կամ ընթացքըդ ո՜վ о քիրիոս Քումանտ. մնացածը հաջորդ թերթով:


Իրավունք չունի՞մ այսպես խոսելու, այս մասին ձեր կարծիքը ի՜նչ է, ո՜վ բրենս Շարլը Հոհենցոլերն։


Դուք ալ ուրիշին խոսքերուն հավտալութ միտք ունիք եղեր չեզոքությունն այս օրերս ճանբելու։ Ի՜նչ չարիք տեսաք չեզոքութենե, ի՜նչ բարիք պիտի տեսնաք ներգործութենե։


Իմացա, որ շատ մը զենքեր գնած եք. սակայն չկրցի աղեկ մը հասկնալ, թե պզտիկ շահով մը զանոնք ծախելո՜ւ համար առիք, թե որսորդության համար, չեզոքությունը պահելո՜ւ, թե վռնտելու համար։


Իմ փափագս այն է, որ ինչպես որ Տյուք Տըքազն ալ կըսե, չեզոքությունը աղվոր մը պահեք, ինչու որ, Հոհենցոլերնիկս, դուք օժանդակ բայ մեք և օժանդակ բայերը միշտ