Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Այս օրերս ամեն տեղ դեսպանաժողովի մը խոսք կըլլա:


Մին դեսպանաժողովին համար հարմար քաղաք մը կը փնտրե ճիշտ այնպես, ինչպես որ դուն տուն մը կը փնտրես ու կը նայիս, որ թե՛ աժան ըլլա, թե՛ հարմար, թե՛ օդասուն և թե՛ ծովահայաց։


Ուրիշ մր դեսպանաժողովին անունը լսելուն պես, Բալքասի պես ցատկել կսկսիմ, այդ անունը իր ջիղերուն կը դպչի։


Երրորդ մը կընդունի դեսպանաժողովը՝ բայց թեությամբ մը։


Չորրորդ մը ո՛չ կ՝ընդունի, ո՛չ չընդունիր։


Իսկ մնացածները թուղթեր կը մրոտեն, կը գրեն, կավրեն ու ծրագիր կը պատրաստեն այս դեսպանաժողովին որուն ըլլալիքը, կամ ո՛ւր ըլլալիքը դեռ հայտնված չէ:


Ահա այս ըլլալիք դեսպանաժողովին մեջ համաձայնություն մը պիտի գոյանա ու խաղաղությունը պիտի թագավորե եղեր։


Նախ և առաջ խաղաղությունր պիտի վախնա այդ դեսպանաժողովին մեջ մտնելու...


Այս Ֆրանսան ալ մեր մորուքին կը խնդա, ի՛նչ կընե:


Բարիզեն եկած հեռագիր մը կը հուսա եղեր, որ դիվանագիտությունը պիտի հաջողի Ռուսիո և Թուրքիո մեջ համաձայնություն մը գոյացնել։


Շնորհակալություննիս կը հայտնենք այն դիվանագիտության, որ տարիե մ՛ի վեր միշտ նույն խոսքերը կրկնելով Ռուսիո և Թուրքիս մեջ անհամաձայնություն գոյացուց։


Չորս միլիոն չորս հարյուր հազար ֆրանք...։


Գործը ասոր մնաց, այս գումարը ճարելուն պես՝ պատերազմական պատրաստությունները պիտի ամբողջացնե եղեր Ռումանիո պատերազմական գործոց պաշտոնյան։