— Քյոմյուրճյու Ավրամ անուն ազատաբույր լրագրին ըսածին նայելով։
— Հետևյւսլ հեռագիրը Քուրե տ’Օրիան եկած ըլլալով,
մենք ալ մեր թերթին մեջ կը հրատարակենք Քուրիեեն գողցված
ըլլալը առանց հայտնի ընել կարծելու։
— Սամաթիայի մեջ հետևյալը կը կարդանք։
— Վիքթոր Հյուկոյի հետևյալ ճառն թարգմանելով կը
հրատարակենք, ընթերցողն ալ կը հրավիրենք որ հիշյալ
ճառին թարգմանությունը վերջեն Մասիսի մեջ գտնա նե
չկարդա։
— էորոբ լրագրեն բառ առ բառ թարգմանեցինք աս
կտորը, թե որ ընթերցողը բան մը հասկնա, մեզի ալ թող գա
հասկցունե։
— Նոր Ժերման լրագիրն ալ պատերազմի վրայոք երկար
հոդված մը գրեր է, բայց ինչ ըլլալը միտքերնիս չէ։
— Պելլատոնա քաղաքեն հետևյալը իմաց կուտան Աչիտուս
Թարթարիքուս անուն թթու լրագրին։
— Թարթարուս էմեթիքուս անուն ստամոքսը խառնող
ազատախոս թերթը սիրտին մեջ բոլոր ունեցածները դուրս
թափելով Թան լրագրին դեմ բողոքեր է թե ինչո՞ւ...
— Կես պաշտոնական լրագիրը քառորդ պաշտոնական
լրագրին դեմ հոդված մը գրելով կըսե որ...
— Ասուպլիմաթո Քորոզիվո անուն քաղաքագետը պատերազմի
վրայոք շատ մը ատենաբանություններ գրեր է
Փեհլիվան յագըսը անուն թերթին մեջ։
— Նոյեմբեր 36 առավոտյան ժամ 15. կայսրն առ կայսրուհի,
կայսրուհի առ կայսրն, դարձյալ կայսրն առ կայսրուհի,
նորեն կայսրուհի առ կայսրն հեռագրած է որ պատերազմը...
— Բրուսական լրագիրներն միաբերան (տեր ողորմյա)
կըսեն որ...
— Սակայն Ֆրանսայի լրագիրներն ալ պնդելեն ետ չեն
կենար հա...
— Անգղիական թերթերն ալ ոտք կոխելով կը պնդեն թե
ինչու համար...