Պետական ըսված մարդիկ երբեմն երբեմն անանկ պահանջումներ կընեն զորս մեր ժողովներն անգամ կամչնան ընելու:
Քաղաքավարության ո՞ր գրքին մեջ գրված է որ քանի
մը հոգի մեկ ըլլան, իմ գրասենյակս ելլան գան, մեյմեկ աթոռ
առնեն նստին ու նստելնեն վերջն ալ հրամայական կերպով
ինձի ըսեն.
— Սըկեց մեյմեկ սուրճ ապսպրե մեզի։
— Շատ աղեկ։
— Սիկառ կուզենք։
— Հրամմեցե՛ք ծխախոտ։
— Դուն շինե՛։
— Լավ, հրամմեցե՛ք։
— Դուն վառե՛։
— Վառեցի՛, առեք։
— Բերաննուս մեջը դի՛ր։
— Դրինք, քաշեցեք։
— Դուն ալ քաշե մեզի հետ որ շուտ վառին։
— Լավ, ուրիշ ըսելիք մը ունի՞ք։
— Այո՛, կերակուր կուզենք։
— Ստա՞կը։
— Այն չափ ստակ տվինք քեզի... այնչափ բաժանորդ
գրվեցանք թերթերուդ...
— Շատ աղեկ։ Ուրիշ հրաման մը ունի՞ք։
— Գինի կուզենք։
— Գինի բերեք։ Ուրի՞շ...
Կարծես բռնավոր քյուրտերն են, որ Հայաստանի մեջ
հայու մը տուն մտեր են կողոպտելու համար։
— Կուզենք որ քիչ մը դուրս ելլաս ու մեզի մինակ ձգես:
— Ինչո՞ւ։
— Անոր համար, որ պզտիկ խորհրդակցություն մը պիտի
ընենք հոս։
— Ի՞նչ է ըլլալիք խորհրդակցությունը. ի՞նչ հիման վրւս
հաստսւտված է։
— Հիմն չունի, անհիմն է. բայց հարկ անհրաժեշտ է, որ
այդ խորհրդակցությունը ըլլա, որպեսզի երկու ամիս պարապ
նստելով չձանձրանանք։