— Ըսել է որ դուք ժամանակ անցնելու, զվարճանալու համար եկած եք։
— Պաշտոնական կերպով չենք կրնար ընդունիլ ատ խոսքը։
— Ուրեմն ես ալ չեմ կրնար ընդունիլ ձեր խորհրդակցությունը
մինչև որ անոր սահմանը չիմանամ։
— Քիչ մը խորհինք պատասխանը կուտանք։
— Ինչ կըսեք սա մարդոց պահանջումներուն։
— Ի՞նչ պիտի ըսենք, անոնցմե ուզել, մեզմե չտալ։
Իրաց այս վիճակին մեջ Միլան իշխանն ալ նստած կուլա։
Իշխանի մը աչացը մեջ արտասո՜ւք., աս ալ տեսնված
բան չէր մինչև հիմա...
— Ինչո՞ւ կուլաս Միլան, ի՞նչ եղար տղաս։
— Անոր համար կուլա, որ տղուն բան խոստացան ու
ետքեն չտվին. հիմա եթե գործ չունիս՝ աշխատե որ լռեցունես:
— Ի՞նչ խուզես Միլանիկ:
— Պոսնան կ՛ուզեմ։
— Չըլլար տղաս, չըլլար։
— Չերնայեֆը կուտամ ըսավ։
— Աստված անոր խելք տա, որ միտքդ բան ձգեց։
— Պոսնան կուզեմ, հիմա կուզեմ։
— Պոսնան քըհ է տղաս, քըհ:
Որո՞ւ կը հասկցնես, Պոսնան չըլլայ նէ՝ գոնե Պօսնային
նման բան մը տալու է ձեռքը որ լռե։
Օր նոր, խոսք նոր...
Չեզոքության մեջ զենք կամ զինյալ չեզոքություն... աս
ալ լսված բան չէր մինչև հիմա։