Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիո քրիստոնեից վիճակին բարվոքում կուզե, թե՝ եթե պատերազմ ծագի՝ արդարության համար պիտի պատերազմե։


Ինչո՞ւ ուրեմն պարոն լորտ Պիքոնսֆիլտ այս մասին բրենս Կորչաքոֆին հետ չբանակցի, քանի որ անոր ալ ուզածը, իր խոսքին նայելով, թագուհվույն ուզածներն են։


Ըստ իս այս մարդիկ կամ իրարու լեզու չեն հասկնար կամ ուզածնին չեն գիտեր։


Առիթը ներկայացավ, օգուտ քաղելու է։


Ով որ հանցանք ունի թող Չերնայեֆին վրա նետե։


Բոլոր այս դժբախտությանց պատճառը Չերնայեֆն է. այնչափ զորաց ջարդվելուն պատճառն ան է, Ալեքսինացի, Տելիկրատի և այլն առնվելուն պատճառն ալ ան է. Պելկրատի չառնվելուն պատճառն ալ ան է. այսպես կանուխ ձյուն գալուն պատճառն ալ ան է. Սերվիո զորաց դպրոցեն փախչող տղայոց պես պատերազմեն փախչելուն պատճառն ալ ան է. մեր գրպաններուն մեջ ստակ չգտնվելուն բուն պատճառը ան է. Շիրքեթի շոգենավներուն մեջ ագռավի պես թրջվելնուս պատճառն ալ ան է (Նե ալըրսան ալթմըշ փարայա) շատ մը դասատուներուն անոթի մնալուն պատճառն ալ ան է, երբեմն առավոտուն կամուրջին բացվելուն ու հասարակության իր գործեն ետ մնալուն պատճառն ալ ան է. ո՞ր մեկը ըսեմ, ասանկ հանցավոր մարդ չկրնար ըլլալ, կախելու է ատ մարդը, խազըխի... վա՞խս ինչ էր...


<29>

Օր մը լորտ Պիքոնսֆիլտ տան մը մեջ նստելե ձանձրացած դաշտը ելավ քիչ մը պարտելու։ Դաշտի մեջ ասդին լոնդին բավական ժուռ գալեն ետքը լերան մը ստորոտը գնաց, քիչ մը քրիստոնեից վիճակին բարվոքմանը վրա խորհելու։ Նստելով հոն, գլխարկը հանեց, թաշկինակովը ճակտին քրտինքը սրրեց, սիկառ մը շինեց և սկսավ քաշել։ Սիկառը լմնցունելեն ետքը քթախոտի տուփը ծոցեն հանեց և քթին