Այս էջը սրբագրված է
ծակերը քթախոտով այնչափ պարենավորեց, որ սկսավ փռնգտալ։
— Հեփշո՜ւ։
— Շո՜ւ, պատասխանեց արձագանքը։
— Հեփշու ո՜ւ ո՜ւ ո՜ւ...
— Ո՛ւ ո՛ւ ո՛ւ ո՛ւ կրկնեց լեռը։
— Ո՜վ ես դուն։
— Դուն։
— Թշվառակա՛ն։
— Ական։
— Կը ծաղրե՞ս կոր զիս։
— Կոր զիս։
— Անիրավ։
— Իրավ։
— Բռնավո՛ր։
— Ո՛ր։
— Գաճա՛ճ։
— Ճա՛ճ։
— Արջ։
— Ա՛րջ։
— Երկար ըրիր, գիտե՞ս:
— Տե՞ս։
— Թող չպիտի՞ տաս, որ քրիստոնեից վրա քիչ մը խորհիմ։
— Հիմ։
— Մինչև վերջը իմ դատս պիտի պաշտպանեմ։
— Պաշտպանեմ։
— Եթե հարկ ըլլա պիտի պատերազմիմ։
— Եթե հարկ ըլլա, պիտի պատերազմիմ։
— Արդարության համար։
— Շահուդ համար, պատասխանեց արձագանքը, լորտ
Պիքոնսֆիլտի խոսքը աղեկ մը չհասկնալով։
— Շահո՞ւս համար։
— Համառ։
— Շահուդ համար դուն կը պատերազմիս։
— Րազմիս։