Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— էոհեո՜, էոհեո՜...


— էոհեո՜, էոհեո՜...


Լորտ Պիքոնսֆիլտը նկատելով, որ սարսափելի ընդդիմարանի մը հանդիպեցավ, դլխարկը գլուխը դնելուն պես, շիտակ թագուհվույն գնաց։


— Թագուհի։


— Ի՞նչ կա։


— Հոս, լերան մը ետևը պահված մարդ մը կա, զիս ծաղրեր և թո՛ղ չտվավ, որ քրիստոնեից վիճակին բարվոքմանը վրա քիչ մը սատանայություններ խորհիմ։


— Ի՞նչ ըրավ։


— Ի՞նչ պիտի ընե, բոլոր ըրած խոսքերս ինձի դարձուց։


— Ի՞նչ խոսքեր էին անոնք։


— Չըսվելիք խոսքեր, թագուհի, չըսվելիք խոսքեր։ Աղեկ որ լորտ Կլատսթընը հոն չէր, եթե հոն ըլլար՝ ուրախութենե կը պարեր և վերջեն ո՞վ կրնար անոր բերանը բռնել։


— Եթե այդպես է, առաջ դուն անոր գեշ խոսքեր ըսելու չէիր, որ ան ալ քեզի չըսեր։ Չգիտեիր, թե այս աշխարհիս մեջ ինչ որ ըսես՝ նույնը կը լսես, ինչ որ կընես նույնը կընեն քեզի։


Սա Անտրասի կոմսին բոլոր քաղաքականությունը դռնապանության վրա կը կայանա կարծես։


Այս մարդը մեջքին քանի մը բանալի կախած՝ Թլեքի նավահանգիստին դռան առջև աթոռ դրած վրան կը նստի ու դուռը թաց եղած ատենք գոցելով՝ գոց եղած ատենը բանալով Ավստրիո շահերը կը պաշտպանե։


Մյուս քաղաքագետները իրաց վիճակը ծանր տեսնելնուն պես կամ զինվորական պատրաստությանց կը դիմեն, կամ ուլթիմաթումներու և կամ դեսպանաժողովներու, մեր քաղաքագետը ինքզինքը վտանգի մեջ տեսնելուն պես՝ յուր բանալիներուն կը դիմե, որոնցմե մեր դռնապան քաղաքագետը ավելի օգուտ կքաղե՝ քան թե ուրիշ մը յուր ուլթիմաթումներեն: