թյուն մը կազմելով՝ հոն օսմանյան դեսպանին ներկայացեր ու հարցուցեր են.
— Մեր վիճակը ի՛նչ պիտի ըլլա։
— Ի՞նչ ըլլել է։
— Թուրքիո մեջ բարեկարգություններ սկսած օրը հրեաները
Թուրքիայեն դո՛ւրս պիտի ելնեն, թե անոնք ալ բարեկարգությանց
մեջ մաս պիտի ունենան։
— Ատոր տարակո՛ւյս կա։
— Մինչև այսօր քրիստոնեից վիճակին բարվոքմանը վրա
խոսք կըլլա, հրեից համար բնավ խոսք չկա։
— Հանգիստ եղե՛ք, իսլամ և ոչ իսլամ ժողովրդոց ամենն
ալ հավասար իրավունքներ պիտի վայելեն։
— Ըլլալիք ընդհանուր ժողովին մեջ հրեաներեն ալ անդամ
պիտի ընտրվի՞:
— Այո։
— Ի՜նչ կըսեք, հրեայք ալ ընտրող պիտի ըլլան։
— Առաջ Աստված։
— Ավրամաչի մը կամ Պոհոր մը կամ Մենթեշ մը հոն
պիտի կրնա՛ նստիլ, ինչպես որ պիտի նստի Գրիգոր մը,
Սարդիս մը։
— Ինչո՞ւ չէ։
— Պիտի նստի, բայց պիտի կրնա՞ խոսիլ։
— Այո՛, ուզածին չափ։
— Ասոնց ստակ ալ պիտի տրվի յա՛։
— Այո՛:
— Ոհ, դեսպան, որչափ աղեկ կըլլար եթե ընդհանուր
ժողովին բոլոր անդամները հրեաներե ընտրվեին, ըսեր է
ինքնիրեն պատգամավորությունը և մեկներ է։
Ամեն մարդ չորս աչքով քաղաքագիտական բժիշկներու
խորհրդակցության կսպասե, որոնք միանալնուն պես պիտի
սկսին խորհրդակցիլ:
— Դուք ի՞նչ գտաք։
— Մեր պաշտոնակիցը ի՞նչ կըսե։