Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հրամանքնիդ ի՜նչ կարծիք ունիք։


— Ձեզի ինչպե՜ս կերևա։


— Ինձի այնպես կերևա, որ ընդհանուր դարման մը ըլլալուն պես բան մալ չմնար։


— Ես կը պնդեմ, որ կըսե անդիեն գաճաճ բժիշկ մը, հիվանդին մեկ ոտքը, մեկ ձեռքը կտրենք, իրմե բաժնենք։


— Ո՛չ, կըսե անդիեն ուրիշ մը, ես ստորագրություն տված եմ անոր անդամներուն ամբողջությունը պահելու։


— Այդ կտրած ոտքը ես առնեմ ծորս չպիտի դնեմ ա՛, դարձյալ թող իրեն մնա։


— Շատ աղեկ խոսեցավ մեծապատիվ պաշտոնակիցս, ես ալ իրեն համամիտ եմ, քանի որ մյուս անդամներն ալ միևնույն ցավերն ունին, դարմանն ընդհանուր ըլլալու է և ո՛չ մասնավոր։


— Մասնավորին դեմ եմ ես։


— Ես ալ ընդհանուրը չեմ ընդունիր։


— Առանց Օթերասիոնի պետք է այս հիվանդը դարմանել:


— Ո՛չ, օթերասիոն մը անպատճառ պետք է, այնչափ պատրաստություններ տեսանք, մեր բոլոր գործիքները հանեցինք։


— Դուք ի՜նչ կ՝ըսեք, տեր բժիշկ։


— Ի՜նչ պիտի ըսեմ, իմ կարծիքդ այն է, որ բժիշկ մը իր՛ վիզիթան կանխիկ առնելու է։


— Ես կը հուսամ, որ իմ ցույց տված միջոցներովս քիչ ժամանակեն բարվոքում կըլլա։


— Ես ալ կը հուսամ, բայց օթերասիոնով:


— Ո՛չ, առանց օթերասիոնի:


Ահա այս է ամենուն հասկնալ ուզածը. այս խնդիրը օթերասիոնով պիտի ըլլա, թե առանց օբերասիոնի:


Քանի մը օր ալ սպասենք։


Մասիս պատվական լրագիրը Միքայել Մելիքոֆ զորավարին ռուս բանակի մը սպարապետ կարգվելուն առթիմ կ՝ըսե թե՝ Միքայել Լորու Մելիքոֆ, որ անունով միայն հայ է, Կյումրիի բանակին սպարապետ կարգվեր է և այլն։