Ահավասիկ սուտ մը. եթե Աստված ճնշյալները փրկել ուզեր՝ նախ և առաջ հայերը քյուրտերու ձեռքեն կը խալսեր և ետքն ալ լրագրաց վրայեն փուլը կը վերցուներ։
Այնպես չէ՞, ո՜վ ազատախոս լրագրաց մեծապատիվ
խմբագիրք։
<32>
Հարուստ կնկան մեկը, օր մը երկու մուշտակագործ կը կանչե և անոնցմե արջու մորթ մը կուզե, իմացնելով, թե պատրաստ է վճարել, ինչ գին որ ուզեն։
Երկու մուշտակագործները, որոնց մին և երկրորդը
Ա... պիտի կոչենք, դրամական տագնապի մեջ գտնվելով՝
կընդունին կնկան այս առաջարկությունը, սակարկությունը
կընեն և մեջերնին կորոշեն անտառ երթալ ու արջ մը սպաննել։
Այս որոշման վրա, այս երկու բարեկամները, օր մը դաշտը
կելլան, անտառի մը մեջ կը մտնեն և ծառի մը ետևը կը
պահվտին, որ արջը տեսնելնուն պես՝ հրացանով սպաննեն:
Քանի մը վայրկյան կանցնի չանցնիր, արջը կսկսի խառնչել:
Ա... արջին խառնչյունեն վախնալով՝ հովիվի մը խրճիթին
մեջ կը մտնե և դուռը կը գոցե։ Թ... փախչելու ժամանակ
չգտնելով՝ իսկույն գետինը կը պառկի, շունչը կը բռնե ու
վարպետությամբ ինքզինքը մեռյալ կը ցցունե: Արջը, որ
նույն միջոցին մոտեցած էր, պառկողին քովը կերթա, կը
հոտվըտա ու տեսնելով որ մեռյալ է կը ձգե կերթա, (այն
ատենվան արջերը սովորություն ունեին, որ մեռյալներուն
չէին դպչեր և Ա... այս չէր գիտեր)։ Ա... որ միշտ դռան ծակեն
դուրս կը նայեր, արջուն հեռանալը տեսնելուն պես
դուռը կը բանա, դուրս կելլա և իր ընկերին կը հարցունե.
— Արջը ի՞նչ ըսավ ակաջդ ի վար։
— Ըսավ, որ մեյ մալ երկդիմի մարդու հետ արջ սպաննելու
մի՛ երթար։
Բարոյական. — Ով որ Ավստրիո խոսքին կը հավատա
միշտ մինակ կը մնա։