Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանցանք մը ունեցած չըլլա. արդ, ասոր ալ հանցանքը սա է, որ... հաղթվեցավ:


Ամեն կողմ մեծ պատրաստություններ, ամեն կողմ խաղաղասիրական խոսքեր... եթե խոսքերուն նայիս՝ պատերազմ չպիտի ըլլա. եթե գործքերուն նայիս՝ խաղաղության երես տեսնելիք չունինք. ասոնց երկուքեն որո՞ւն հավատանք։ Խոսքին, թե գործքին։


Ըստ մեզ՝ ամենեն հավանականը սա է, որ այս մարդիկ լեզվով խաղաղությունը պիտի պահեն ու գործքով խաղաղությունը պիտի խանգարեն, պատերազմի միջոցին ալ Վիեննայի լրագիրը պիտի ըսեն.


«Սուսերաց շաչյունը խաղաղության պահպանությանը նպաստավոր կերևա... այս ինչ զորաց հաղթվիլը խաղաղության պահպանությանը իբրև երաշխավորություն կը նկատվի հոս... պո՜ւմ, պո՜ւմ դիվանագիտությունը կը կարծե, թե խաղաղությունը չպիտի վրդովի... պո՜ւմ... պո՜ւմ... պատերազմի մը երկյուղները փարատիլ սկսան... և այլն»։


Ի՞նչ կրնաս ըսել, դիվանագիտության մը պոչն ենք բռներ, կերթանք կոր, տեսնենք ո՞ւր պիտի տանի զմեզ։


Տրապիզոնի խազըխի խնդրույն քննության համար Բ. Դռան կողմեն քննիչ ղրկված Մենմուայի ու Հայրենիքի մեծապատիվ խմբագիրները երկուշաբթի օրը մայրաքաղաքս հասան:


Հարցաքննությունները կատարվեր են, և ամեն բան... ամեն բան...


— էյ, վերջր՞։


— Ամեն բան...


— Բ՞եչ է եղեր ամեն բան...


— Ի՞նչ պիտի ըլլա, ամեն բան...


— Ամեն բան... ամեն բան... ի՞նչ է եղեր։


— Սա եղեր է, որ ամեն բան... չըսվիր։