Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հեռագիրներ Տ...ին այն մրցանակին համար, զոր էշը վաստկեցավ հարցաքննության մեջ, իսկ ցավակցության և մխիթարության նամակներ, սև շրջանակի մեջ առնված կուղղվին Փ...ին, հորդորելով զինքն, թե այս վաղանցուկ աշխարհին մեջ իրեն հոգ չընե այդ դժբախտությունը, թե ամենուն գլխեն անցած է նմանօրինակ ցավալի դեպքեր, թե քանի մը տարի առաջ այսինչին ալ էշը մրցանակեն զրկված է և այլն, և Փ... նորեն չմխիթարվելով ախոռը կիջնա խեղճ իշուն ոսկորները կը կոտրե հաստ փատով մը, ողբալով, թե այսքան տարիե հետե յուր վաստակած պատիվն արատավորեր է... խոնարհ և իմաստուն էշն բերանը չկրնար բանալ, վասնզի խոսելու ազատություն չունի խեղճը, ոչ ալ խորհելու, և չկրնար ըսել զինքն ծեծողին, թե «Դու ինչո՞ւ քու նմաններեդ ետ մնացած ես, ետ մնացած ըլլալդ ինչո՞ւ չես ողբար և կելնես ինքզինքդ անպատված կը սեպես այն բանին համար, որուն մեջ դու բնավ մաս չունիս»։ Ո՜վ հիմարություն...

Անհաղթ — Եզրակացություն, եզրակացոլթյուն...

Ծիծաղ — Արդեն ինքնին կը հասկցվի եզրակացությունն, որ է՝ թե ժամանակիս պահանջումներու համաձայն ուժն հարգելի է և թե երկու աքաղաղ իրարու հետ կռվելով և միմյանց հաղթելովվ աքաղաղին ազգը ոչ կը փառավորվի, ոչ ալ կանպատվվի։

Աքիլլես — Բայց տեսակի տարբերություն կա մեջտեղը:

Ծիծաղ — Բայց ցեղը միևնույնն է։

Անհաղթ — Ես ազգակիցներուս պատիվ բերի իմ բազուկներուս ուժովն։

Աքիլլես — Ես ալ իմ ազգակիցներս բարձրացուցի իմ թեվեցովս։

Բարոյական — Երկար-ըրիք... այն ատեն կրնայիք դուք աքաղաղներուն պատիվն բարձրացնել, երբ ձեր ուժն ձեր ուղեղին մեջ ըլլար։ Քոքորիկ կօօօօօօօօօօօօօօօօօօ։


ՃՊՈԻՌՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

Ճպուռն — Խնդրո մը վրա քեզի աղաչելու եկա։

Կապիկ — Եթե ցորեն փոխ ուզելու եկար, հիմակվնե