Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Լավ. բայց հրամանքնիդ հոն յուրաքանչյուր ճպուռն պարտական ընելու պաշտոն ունեիք։

Ճպուռն — Քավ լիցի, մեր պաշտոնն երգել է։

Կապիկ — Եվ երգելեն վերջը ճպուռներուն մեջ գանձանակ պտըտցնել և դրամ հավաքել, այնպես չէ՞։

Ճպուռն — Հապա ճպուռներուն իրավունքները պաշտպանեցինք, բարեկամ։

Կապիկ — Այո՛. պաշտպանած եք բայց շատ սուղ։

Ճպուռն — Բավական է, որ պաշտպանեցինք։

Կապիկ — Լուսանկարի մեքենաներ դնելով, կալվանո...

Ճպուռն — Երկար մի՛ ըներ, վերջապես պարտք մէ, որ գոյացեր է. ատոր բարձման համար եթե դյուրին եղանակ մը ցույց տաս՝ մեծապես շնորհակալ կըլլամ:

Կապիկ — Քննիչն ի՞նչ կարծիք կը հայտնե։

Ճպուռն — Կարծիք չհայտներ։

Կապիկ — Եթե կլորիկ գումար մը տրվի...

Ճպուռն — Այն ատեն կը հայտնե... բայց այդ գումարն կը պակսի մեզ:

Կապիկ — Երգեցե՛ք ուրեմն, որդիք Սիոնի և մենք ալ մտիկ ընենք։

Բրոյական — Քանի որ ոևէ, մարմինե ժամանակին համար պահանջելն արժանապատվության վիրավորում կը կարծվի ըստ ոմանց՝ ասանկ շատ երգեր մտիկ ընելու վարժեցնելու ենք մեր ականջները։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Ինչպես կը բարկանա բարեկամդ, երբ դիտմամբ կամ անզգուշությամբ չբարևես զինք՝ նույնպես կիներեն ոմանք կը բարկանան, երբ զիրենք բարևելու ատենդ իրենց ձեռքն ուժով չսղմես. այս վարմունքն իրենց ձեռքին նախատինք կը համարին։

Խենդ սիրահարն միշտ թանձր մառախուղի մը մեջ է և սակայն կը կարծե, թե հստակ կը տեսնե ամեն բան։