Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է. ահա հոս է խնդիրը։ Բայց ենթադրելով, թե հանցավոր չէ նորեն մերժելու ենք յուր ընտրությունն։ Ինչո՞ւ: Որովհետև հանցավոր հռչակված է անգամ մը։ Ոհ, տյարք իմ, ապագային մեջ հանցանք գործելու տրամադրություն ունեցող կենդանիներն հեռացնենք մեզմե, անաչառ խոսողներն վռնտենք այս ժողովեն, և փայլուն ածականներով զիրար շողոքորթող ատենաբաններուն ուժ տանք, որպեսզի վիճաբանություններն պատիվ և լույս բերեն ժողովուի։ Այս վահանաձուկը քանի մը գավաթ օղի ճնկելուն պես յուր կարծիքներն աղատորեն կը հայտնե, և ձեզ կը թողում երևակայել, թե ի՛նչ գոռում, գոչում տեղի կունենա, եթե, ահ, հեռի ըլլա այն օրն, եթե ամեն կենդանի համարձակ խոսի, ինչ որ կը խորհի։ Խորհեցեք անգամ մը, թե որքա՛ն վնասակար է վահանաձուկին երեսփոխանությունն. չեմ ուզեր երկար խոսիլ, այլ ձեր դատողությանը հանձնելով կեզրակացնեմ, թե իբրև հանցավոր մերժվի այս վահանաձուկն. և եթե անմիջապես հանցանք մը գտնել անհնար է, նախաձեռնության դիվանին հղենք այս խնդիրն և խնդրենք այն դիվանեն, որ հանցանք մը շինե վահանաձուկին համար և այդ նկատմամբ տեղեկագիր մը բերե մեզ ի գործադրություն»։


Ուրիշ խոսք առնող չգտնվելոփ ատենապետը քվեի կը դնե վահանաձուկին ընտրությունը, որ մեծամասնությամբ կնդունվի և վահանաձուկն երեսփոխան կը հռչակվի։


Բարոյական — Վագր, գայլ, աղվես, կատու, տզրուկ և այլն գտնվող ժողովներու մեջ վահանաձուկին - ներկայությունն պատվաբեր է։


ԲՈԻՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

Բու — Դժբախտութիւն... դժբախտութիւն...

Կապիկ — Ի՞նչ... ի՞նչ կա...

Բու — Կորսնցնելու ժամանակ չկա, անմիջապես օգնություն է պետք, շուտ, հիմա...

Կապիկ — Ի՞նչ է դժբախտությունը, ի՞նչ եղավ։

Բու — Երկրաշարժն մը ամբողջ գյուղի մը կենդանիներ