Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նել, մուկն, որ Տեպա լրագիրն բնավ կարդացած չունի, մուկն կըսենք, ի՞նչպես կրնա կարգադրել դաստիարակության խնդիրն, որ մեր օրակարգն է ութը տարիե ի վեր. ուստի, երկակենցաղն եթե չփութա պաշտոնանկ ընել զայն՝ մենք երկու կատվով վար կառնենք այդ նախագահն, ցույց տալու համար, թե կատվի դատերն քննող ժողովույն չկրնար նախագահել մուկն»։ Երկակենցաղն եթե ամեն խմբագրի հասարակաց կարծիքն ընդուներ, մոռցանք հիշելու, թե խմբագիր կար, որ ութնեն ավելի հասարակաց կարծիքի տեր էր,— պիտի հարկադրվեր քառասուն նախագահ միանգամայն ընտրել։ Թեև այս եղանակավ խաղաղությունն պիտի վերահաստատվեր խմբագիրներուն և անոնց ընտրելիներուն մեջ, սակայն ես կը սոսկամ երևակայելու, թե ինչ վիճակի պիտի վերածվեր այն աթոռն՝ որու վրա ելնելու և իջնելու իրավունք պիտի ունենային քառասուն նախագահներ։ Այսպես, երկակենցաղն երկու սուրի մեջ մնացած ինչ ընելիքն չէր գիտեր։ Կենդանիներու գալով, ասոնք նախագահական խնդրույն վրա սա համոզումն ունեին, թե գիշերներն ուիսթ խաղալով իրարու քսակն պարպելն անմեղ զբոսանք մէ, իսկ թութակին հանդեսին 13 բաժանորդ գրվիլե մահացու մեղք, թե իրիկուններն շուկայեն ուղղակի տուն երթալն ճգնավորություն է և երեք չորս ժամ գինետունե գինետուն պտըտիլն ժամանակիս պահանջումներուն համաձայն է. թե դիպվածին ապտակով կործանված և մեզմե հացի մը դրամ մուրացող աղքատի մը երկու դահեկան տալն՝ աղքատությունն քաջալերել է, իսկ անկե տասը դահեկան կորզելով Ինքնօգնություն մը վաճառելն աղքատությունն բառնալու միակ միջոցն է, թե շաբաթ մը շարունակ քատրիլ խաղալով սիրո խնդրով զբաղիլն մարմնամարզական է և մարսողական, իսկ դաստիարակության օգտին համար մեկ երկու ժամ պարելն դժվարամարս է և մարմնումարզության սկզբունքներուն գլխովին հակառակ։ Ահա, գրեթե ասոնցմե կը բաղկանար կենդանիներու հասարակաց կարծիքն նախագահական խնդրույն վրա։ Առյուծն բավական ատեն հեռուեն հանդիսատես մնալեն հետո իրաց վիճակին, երբ համոզվեցավ, թե աղվեսն ագռավն շողոքորթելու և անոր բերնեն պանիր կորզելու համար էր, որ զայն