Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առյուծ — Անխի՛ղճ։

(Երեսփոխան կենդանիներեն ոմանք իրենք մտքեն կըսեն «Ի՞նչ պարտավորություն ունի մեր ընկերներեն մին այսպես նախատվելու Առյուծեն՝ որ մեզմե ընտրված է և մեր շնորհիվ նախագահ է»)։

Կռոնոս — Ով որ ձեր կարծյաց հակառակ է, անխիղճ է, վատ է, կախվելու արժանի է, իսկ ով որ ձեզի միշտ համամիտ է և զձեզ կը շոյե բարեխիղճ է, բարի է, ազնվասիրտ է և պաշտվելու արժանի, մանավանդ եթե հարուստ է։ Ինչ ընեմ, հարուստ չեմ, որ խիղճ ունենամ։

Առյուծ — Կենդանիներու մեջ ժողովրդականություն վաստկելու նպատակավ միայն այդպես կը վարվիս։

Կռոնոս — Ձեզի հակակարծիք եղողներուն միշտ նպատակ մը վերագրած եք. ամենեն անաչառ և ողջամիտ ճանչցված կենդանիներն իսկ մեյմեկ գաղտնի նպատակ կունենան, ըստ ձեզ, եթե ձեր արարքն քննադատեն։

Առյուծ — Այո՛, ես մինչև հիմա սխալ քայլ մառած չեմ։

Առոնոս — Զեզի այնպես կարծել կիյնա։

Առյուծ — Դուն չար կենդանի մես. կենդանիներուն չարագույնն ես։

Կոռնոս — Շնորհակալ եմ։ Բայց ժամանակավ ձեր ամենեն սիրելին էի։

Առյուծ — Ահա ես կերթամ և պատվեր հրամանի կուտամ, որ իմ խոսքերս ատենագրության մեջ չարձանագրվին, զի մի՛ մյուս կենդանիներն ալ կարդալով գայթակղին, իսկ եթե արձանագրվին՝ մեյ մալ գործ չունիմ այս ժողովույս մեջ...

Այս հանդիմանություններուն և սպառնալիքին վրա ներկա կենդանիներն ափ ի բերան իրարու երես կը նային, անշուշտ իրարու կարծիք հայտնելու համար (կենդանի պատկեր):

Բարոյական — Այն որ չուզեր յուր խոսքերու գրի առնվիլն՝ կապացուցանե թե զղջացած է այդ խոսքերն արտասանած ըլլալուն վրա։ Զղջումն մեծ քաջություն է. երանի թե ամենքն այսպես վարվեին...