Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Տասն և ութ տարեկան աղջիկ մը շատ անգամ դյուրավառ փայտե շինված տուն մէ և ոչ մեկ ապահովագրական ընկերություն մը կրնա զայն ապահովել սիրո հրդեհին դեմ:

Այն աղջիկն, որ իրեն նայելուդ համար պատուհանն կը գոցե՝ զայն քեզի բանալ տալով հաճույք զգալու համար է։

Իգական սեռն տկար էակ մէ, որպես մեղու, բայց երկուքին ալ խայթվածքը կծու է։

Խոհեմությունն՝ որ կրից սանձն է՝ գրեթե միշտ կիրքերեն կը սանձվի։

Աղջիկներեն ոմանք փողոցները պտըտող շաքարավաճառներու պես են, որք երբ կը նային թե մեծերը առևտուր չեն ըներ, տղաներու քով կը պտըտին, որպեսզի տղաները տեսնեն շաքարը և ստիպեն իրենց մայրն անկե դնելու։

Ապուշի մը գեղեցիկ աղջիկ տալն դդմենիի վրա վարդ պատվաստելու կը նմանի, չբռներ։

Ծեր կիներն սիրո քաղաքականության մեջ պաշտոնազուրկ նախարարներ են։

Առաքինությունն լավ բան է, բայց ո՞ւր գտնելու է այն կլիման, որու ներքև միայն կարող է ապրիլ այն:

Կիներն իրենց ամեն զարդարանքն արդարացնելու համար մեյմեկ փաստ կը գտնեն, իրենց երեսը կը ճերմկցնեն ալյուրով, որպեսզի արևեն չէրի. արդյոք գիշերներն ալ լուսինեն և կամ անձրևոտ օրերն ջուրե՞ն չէրելու համար կը ճերմկնան։

Նպատակն մինչև ո՞ր աստիճան կրնա արդարացնել միջոցն։ Ամուսնության մեջ անհավատարիմ գտնվող կին մը