Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտրելի կը ներկայեր, թե կատուն անոթութենե հուսահատած,— գիտեք անշուշտ, թե հուսահատությունն ստամոքսի տկարութենեն հառաջ կուգա, սնունդ գտնելու համար մուկն նախագահ կառաջարկեր, թե գայլն չկրնալով էշ հափշտակել, կովերեն կուզեր օգտվիլ, առ լուծն կըսեմ, վիրավորվեցավ ուրիշներուն տրված գովեստներե և ետ առնելով յուր հրաժարականն, գնաց բազմեցավ այն աթոռին վրա, որ գայթակղութեան քար, կամ, լավ ևս, գայթակղության խոտ, փայտ դառնալ սկսած էր։ Ի՞նչ եղան ուրեմն աղվեսին, գայլին ու կատվին հասարակաց կարծիքներն։ Ի՞նչ պիտի ըլլան, աղվեսն պոչն խաղցնելով ներկայացավ առյուծին և հարգական ձայնով մը՝


— Ձեր ամենախոնարհ ծառան եմ, տեր, ըսավ։


— Ողջ լեր։


— Իբրև ամենաստորին ծառա մամլույն, կը փութամ հայտնել, թե հասարակաց կարծիքն միշտ ձեր բարձրությունն կուզեր տեսնել այս աթոռին վրա։


— Նստեցե՛ք, ոտքի վրա մի կայնիք։


— Ձեր նախորդներեն ոչ ոք այնքան արդյունավոր ըրած է յուր պաշտոնն, որքան ձեր վսեմությունն։


— Ծխախոտ տվե՛ք պարոն աղվեսին։


— Ձեր բացակայության ժամանակ չկրցինք գտնել մեկն, որ ձեր բարեմասնություններեն գոնե մեկ քանին բերեր յուր վրա։


— Խահվե բերեք մեծապատիվ աղվեսին, կաղաչեմ հանգիստ նստեցե՛ք։


— Աստվածներն խղճացին մեր վրա, եթե ձեր պերճությունն չվերադառնար յուր աթոռ՝ մեր կացությունն ողբերու արժանի կըլլար։


— Պիտի աշխատիմ ձեր իղձերը իրագործել։ Անուշ բերեք վսեմապատիվ հյուրին։


Այս պահուն դուռը բացվեցավ ու ներս մտավ գայլն, որ ակնածությամբ ի համբույր մոտեցավ առյուծին աջույն և գնաց աղվեսին քով կայնեցավ։ Քիչ մը հետո, ան ալ հայտնեց, թե հասարակաց կարծիքն միշտ նորին բարձրության ձեռներուն մեջ տեսնել կուզեր կենդանիներուն սանձն... Դեռ