Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Մերինը դեռ երեք ամսու է։

— Կաթնակեր տղա մէ, չըսէ՞ք դեռ շատ պզտիկ է։

— Այո։

— Ի՞նչ կուզե այդ ծրագիրն։

— Վարժապետանոց մը, որու մեջ գորտերեն վարժապետ պիտի հասնի:

— Շատ աղեկ խորհեր եք։

— Ընդունեցի՞ք անանկ ծրագիր մը։

— Դպիրեն կրնանք տեղեկանալ։ Դպիր, ստացա՞նք անանկ ծրագիր մը։

— Այո՛, ստացանք, կը պատասխանն դպիրն։

— Այո՛, ստացանք, կը կրկնե Իկոնոմոսն։

— Ի՞նչ խորհեցաք ատոր վրա։

— Դպի՛ր, ի՞նչ խորհեցա անոր վրա, կը հարցնե Իկոնոմոսն։

— Նկատողության առնվեցավ, կը պատասխանե դպիրն։

— Նկատողության առնվեցավ, կը կրկնե Իկոնոմոսն։

— Որչա՞փ պիտի մնա նկատողության մեջ։

— Հարկ եղածն կը խորհվի։

— Ե՞րբ։

— Պարտ ու պատշաճն կը տնօրինվի։

— Քանի օրեն։

— Առաջին առթիվ։

— Ե՞րբ կը ներկայանա այդ առիթն։

— Առիթն կը հղվի ում անկ է։

— Չեմ հասկնար։

— Զայս կը հաղորդեմք ձեզ ի գիտություն։

— Ի՞նչ ըսել է ի գիտություն։

— Եվ կը խնդրեմք։

— Ի՞նչ կը խնդրեք։

— Որ ընդունիք մեր խորին հարգանաց հավաստիքն, որով մնամք ի դիմաց Իկոնոմոսի ամենախոնարհ ծառայք։

Բարոյական — Նկատողության առնվելոլ է, թե երկար նկատողություններն կամ ոչ կամեցողություն կամ մոռացում և կամ ասոնց նման բաներ կենթադրեն։