Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րագրած է. ստորագրությունն չհարգողն չկրնար պատվավոր ըսվիլ։

Ծիծաղ — Եվ հիվանդներն պիտի մեռցներ։

Բարոյական — Այո՛, բայց պիտի վաստկեր, մանավանդ թե յուր պայմանագրությունն պիտի հարգեր։

Ծիծաղ — Ձեր խիղճը կը ներե՞ ատանկ առուտուրներ ընել, և այդ եղանակավ կրնա՞ք հանգիստ ապրիլ։

Բարոյական — Ըսել կուզես, թե ախտի համար դեղ գտնելու տեղ դեղի համար ախտ փնտրողներն չեն կրնար երկար ատեն պատիվ վայելել։

Եթե քիմիագետ մը փորձի համար կին մը տարրալուծեր՝ հետևյալ արդյունքն պիտի գտներ.

Արտասուք — 20
Քոլքրեմ — 10
Գոռոզություն — 10
Օ տը քոլոններ — 9
Նախանձ — 15
Լավանտա — 7
Ուղեղ — 1
Կարմիր որդան — 4
Սալոր — 8
Բամբասանք — 12
Պարապ խոսք — 4


Երբ կը տեսնեմ կին մը, որ ձիուն սանձը բռնած կառք մը կը վարե՝ խեղճ էրիկներն կը հիշեմ։

Սիրո միջնորդ կիներն առանց փուշի վարդ չըլլար առածն կրկնելով՝ շատ անգամ առանց վարդի փուշ կը կլնեցնեն նշավիլ ուզող երիտասարդներուն:

Տեսակ մը կիներու համար բծախնդիր կը նկատվի այն էրիկն, որ յուր կնոջ աններելի մեկ հանցանքին համար կնաթողության կը դիմե։