Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կին մը զգուշանալու է ոչ միայն կասկած տվող վարմունք ունենալե՝ այլ նույնիսկ այնպիսի ընթացքի մը մեջ գտնվելե, որ թեև անմեղ սակայն կրնա ամուսնույն մտքին մեջ կասկածներ հարուցանելու պատճառ ըլլալ։

էրիկ մարդերեն ոմանք վախնալով, թե կը բամբասվին շատ գեղեցիկ կին մը չունենալնուն համար՝ թույլ կուտան իրենց կիներուն զարդարվիլ և պճնվիլ։


ԿԱՉԱՂԱԿ ԵՎ ԾԻԾԱՂ

Ծիծաղ — Ո՞ւր բարով այսպես, Կաչաղակ, առանց բարև տալու կանցնիս։

Կաչաղակ — Ա՛լ այսուհետև իմ բարևներս շատ սուղ են, որովհետև պատիվ ունեցա կենդանիներու մեծ ժողովույն մեջ աթոռի մը տեր ըլլալու։

Ծիծաղ — Բայց դուն հարմարություն չունիս այդ աթոռին վրան նստելու, շատ նիհար ես, ընկերներեդ միույն գլխուն աթոռ մը իջեցնելոլ ուժ չունիս, ատրճանակ չես կրնար գործածել, և ի՞նչպես պիտի վարես այդ պաշտոնը։

Կաչաղակ — Ես ալ այնքան վարժություն ունիմ խոսելու, որ երկու ամիս շարունակ կարող եմ խոսիլ և ունկնդիրներուն գլուխը ճաթեցնել։

Ծիծաղ — Ուժ և կարողություն կը մաղթեմ լեզվիդ։ Քանի՞ թաղե ընտրվեցար։

Կաչաղակ — Թաղե մը միայն։

Ծիծաղ — Այն թաղեցին խոստացա՞վ գոնե զքեզ յուր թաղին մեջ գտնվող ընկուզենիին տակ թաղել, երբ խոր ծերության մեջ մեռնիս։

Կաչաղակ — Ինչո՞ւ խոստանա, ինչո՞ւ ընկուզենիի տակ պառկիմ...

Ծիծաղ — Եթե խնդիրն իմաստասիրական, գրական, շարժական, բանաստեղծական, նյութական, հոգեկան, ազգասիրական, մարդասիրական, դասական, վիպական, առանձնական, ընկերական, տեսական և իրական տեսակետով քննեիր՝