Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աթոռին վրա քնացած ատեն աթոռեն ինկեր և քիթը վիրավորեր է:

Կաչաղակ — Բնավ։

Ծիծաղ — Ինչ հարցում պիտի ընես ուրեմն։

Կաչաղակ — Սա հարցումներն. «Ստույգ է թե ժառանգական խնդրո մը մեջ Իկոնոմոս կենդանին ստակ առեր է, և եթե առեր ինչո՞ւ այդ գումարեն մեր բաժինն չտար մեզ, մեզ, որ ընդհանուրին շահը պաշտպանելու նվիրական պարտավորություն կը կատարենք հոս։ Դարձյալ անստո՞ւյգ է այն լուրն, թե ի նպաստ հրկիզյալ կենդանիներու հավաքված գումարեն չհրկիզյալ կենդանիներուն տրված է, եթե անստույգ չէ՝ ինչո՞ւ մենք զրկվինք մեր բաժինեն։ Դարձյալ ճշմարիտ է, թե անոթի կենդանիներու սահմանված գումարեն մեծապես կը վնասվին անոնք, որ այդ գումարն առանց տոկոսի կամ աննշան տոկոսով կը գործածեն և չեն ուզեր անկե մաս մը փոխ տալ օգտակար ձեռնարկություններուն համար, եթե ճշմարիտ է՝ ինչո՞ւ այդ գումարն մենք չառնենք և քիչ մալ մենք չվնասվինք։ Կը խնդրեմ գործող մարմինեն, որ այս՛ հարցումներուս պատասխաններն անմիջապես տալ բարեհաճի, որպեսզի խնդիրն արդարության բովեն անցնի, զտվի և լուծվվի բժշկություն գայթակղյալ մտաց։ Եթե գործող մարմինն կուզե, որ այս հարցապնդումներն չնորոգվին՝ միջոց մալ կա և այն է այդ գումարներեն մեզի ինկած բաժիններն արդարությամբ բաժնել, որ խնդիրն յուր օրինավոր լուծումն ստանա...

Ծիծաղ — Եվ ընդհանուրին շահը պաշտպանվի։ Սակայն ես չեմ կարծեր, թե այդ կարծիքներուդ համախոհ կենդանիներ գտնես ժողովույն մեջ. ես կենդանիներ կը ճանաչեմ, որ թեև այդ տեսակ հարցումներ կընեն, բայց չեն զիջանիր այդ գումարներեն բաժին առնելու։

Կաչաղակ — Այո՛, չեն զիջանիր, բայց միշտ կը շահին, հարցապնդումի մը հեղինակը բնավ չվնասվիր։ Օրինակի համար, եթե հարցապնդողն ակնավաճառ մէ՝ քանի մօր հետո կընդունի այցելությունն այն կենդանվույն, որ վերաբերություն ունի հարցապնդման ոգվույն հետ։ Այդ կենդանին հարցապնդողին երեսը շոյելով կը հարցունե. « — Դո՞ւք էիք երեկ